Հատկանշական է, որ այս վրիպակը հայտնվել է Սպիտակ տան կայքում և դեռևս չի ուղղվել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լեզվի սայթաքում է թույլ տվել և իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիին անվանել է «Ռուսաստանի նոր նախագահ», նրա խոսքերը հրապարակվել են Սպիտակ տան կայքում:
Առաջնորդը սխալվել է Զելենսկիի հետ իր զրույցի արձանագրությունը հրապարակելու մեկնաբանության ընթացքում:
«Ինչպես գիտեք, Ռուսաստանի նոր նախագահը լավ մարդ է, հանդես է եկել հայտարարությամբ: Եվ այնտեղ ոչինչ չի եղել: Նրա վրա որևէ ճնշում չի եղել»,- ասել է Թրամփը:
Սեպտեմբերի 25-ին ԱՄՆ կոնգրեսը հայտարարել է Թրամփի իմպիչմենթի գործընթացը սկսելու մասին: Պատճառը կասկածներն էին, որ նա չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, իբր, Ուկրաինային աջակցություն խոստանալով՝ Ջո Բայդենի և նրա որդու դեմ գործի հարուցման դիմաց, կապված նրանց բիզնես հետաքրքրությունների հետ Նեզալեժնայայում:
Continuing to promote a fictional reality on Ukraine, Trump claimed this morning that "this thing all died" once he released the (rough transcript of) his phone call with Zelensky.
— Daniel Dale (@ddale8) October 28, 2019