Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Զոհրաբ Մնացականյանը մի քանի անհաջող ձևակերպումներ թույլ տվեց. ինչ «ճակատագիր» է սպասվում նախարարին

Հայաստանում քննադատության է արժանացել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը BBC հեռուստաընկերության «Ծանր զրույց» հաղորդաշարին: Նույնիսկ ձևավորվել է որոշակի կոնսենսուս. արտգործնախարարին մեղադրում են թե՛ նախկինները և թե՛ մարդիկ, ովքեր հեղափոխության կողմնակիցներ են: Ասել, թե Մնացականյանն ընդհանրապես չէր տվել դրա առիթը, թերևս սխալ կլինի: Շատերը կարծում են, որ կային հարցեր, որտեղ Հայաստանի արտգործնախարարը պետք է տար առավել համարձակ և հստակ գնահատական ու պատասխաններ՝ որևէ շահարկման տեղիք չտալով:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետ Արմեն Վադանյանը և վերլուծաբան Գոռ Մադոյանը:

Բորիս Նավասարդյանի դիտարկմամբ՝ նախկին իշխանություններն առիթը բաց չթողեցին Զոհրաբ Մնացականյանի և նոր իշխանությունների վրա հարձակվելու համար: «Նաև լայն փորձագիտական շրջանակներ կան, որոնք նույնպես առիթը բաց չեն թողնում՝ ցույց տալու, որ իրենք ավելի խելացի են և շատ ավելի լավ կարող են պաշտպանել ազգային շահը, քան գործող պաշտոնյաները»,- նշեց Բ. Նավասարդյանը: Նա նաև հավելեց, որ իր կարծիքով բոլորը չէ, որ քննադատում են արտգործնախարարին այս հարցազրույցի համար, պատգամավորներից շատերն այն բարձր են գնահատել: «Մնացականյանի հարցազրույցի մեկնաբանությունների դրամատիզմը ավելի շատ էր, քան պետք  էր: Կարելի էր ավելի համեստ արձագանքով բավարարվել»,- նշեց Բ. Նավասարդյանը՝ հավելելով, որ համամիտ է՝ քննադատության համար որոշակի առիթներ տրված էին:

Գոռ Մադոյանի դիտարկմամբ՝ հնչեցին հարցեր, որոնց նախարարը պատրաստ չէր պատասախանել: «Պետք է համալիր կերպով պատրաստված լիներ նույնիսկ ամենածայրահեղ հարցերին: Բայց չհաշված այդ մեկ-երկու հարցերը, ընդհանուր տպավորությունը դրական էր»,- նշեց վերլուծաբանը:

Արմեն Վարդանյանն ընդգծեց, որ Զոհրաբ Մնացականյանը հարցազրույցում մի քանի անհաջող ձևակերպումներ տվեց. «Օրինակ՝ լրագրողի հարցին, թե Արցախն ադրբեջանակա՞ն տարածք է, արտգործնախարարը պետք է պատասխաներ, որ դա մեր պատմական հայրենիքն է, որտեղ հայերն ապրում են անհիշելի ժամանակներից, սակայն Մնացականյանը նշեց, որ Արցախը մի տարածք է, որտեղ ապրում են հայեր…»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում