Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Վազգեն Մանուկյան. քաղաքական անհաջողակից դեպի քաղաքական հանցագործ ընդամենը մեկ քայլ է

Քաղաքական անհաջողակից դեպի քաղաքական հանցագործ ընդամենը մեկ քայլ է, և Վազգեն Մանուկյանն ասվածի վառ ապացույցն է: Իրականում Հանրային խորհրդի նախագահը դասագրքային նմուշ է, որը մարդկանց սովորեցնում է, թե ինչպես չզբաղվել քաղաքականությամբ և հատկապես ինչ չանել քաղաքականության մեջ: Ցավոք սրտի, Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետի քաղաքական գործունեությունը արժևորվում է հենց այս համատեքստում: Այլ ճանապարհով հնարավոր չէ հասկանալ, թե ինչպես Ղարաբաղ կոմիտեի գաղափարախոսն ու Արցախյան շարժման ակտիվ դերակատարներից մեկն ընդամենը մի քանի տարիների ընթացքում փոխակերպվեց քաղաքական շարքային հաճախորդի, որը տարատեսակ ծառայություններ է մատուցում պատրոնին: Այս պարագայում չենք կարող օգտագործել էժանագին տերմինը, քանի որ ծառայություններն այդ ամենևին էլ էժան չեն եղել, ընդհակառակը՝ գործ ունենք բավականին թանկ սպասարկման հետ: Թանկ՝ իհարկե, Հայաստանի ճակատագրի տեսանկյունից, քանի որ Վազգեն Մանուկյանի թանկանոց ծառայությունները չափազանց թանկ են նստել մեր երկրի ապագայի վրա:

Մրցակցությունից դուրս մնացած պետական գործիչները հաճախ փոխակերպվում են ապաշնորհ ընդդիմադիրների: Սա, իհարկե, օրինաչափություն չէ, բայց քաղաքական պայքարին ներհատուկ երևույթ է, ինչի միջով անցել է հենց Վազգեն Մանուկյանը: Նրա հակահերոսը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր, որի քաղաքական գոյությամբ պայմանավորվում էր նաև Վազգեն Մանուկյանի լինելիությունն ու շարժունակությունը: Այսինքն՝ Տեր-Պետրոսյանի հեռացումը, բառի բուն իմաստով, Մանուկյանի քաղաքական ոչնչացումն էր, քանի որ վերջինս պարզ հակադրության հետևանքով ի հայտ եկած արհեստական գոյացություն էր: Ահա սրանով է բացատրվում նրա ապաշնորհ ընդդիմադիր գործունեությունը, որի բովանդակային գագաթնակետը ԱԺ մտնելն ու 20 րոպեից դուրս չգալն էր: Հենց այստեղ է հիմնավորվում վերևում մատնանշված նախադասության ողջ էությունը. քաղաքական անհաջողակից դեպի քաղաքական հանցագործ ընդամենը մեկ քայլ է, քանի որ Տեր-Պետրոսյանի հեռացումից հետո Վազգեն Մանուկյանը դարձավ ոչ ավելի, ոչ պակաս Ռոբերտ Քոչարյանի հաճախորդն ու բոլոր գործիքներից ամենահամառը, իհարկե ՀՅԴ-ից հետո: Խոսքը շարքային հաճախորդի մասին չէ, այլ սառնասիրտ կամակատարի, որը չէր կարողանում թաքցնել հրճվանքը 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո՝ հայտարարելով, թե կատարվածն ընդամենը մի խումբ ռոմանտիկների ձեռքի գործն է: Իսկ հիմա բանից պարզվում է, որ Վազգեն Մանուկյանը ահաբեկչությունից մի քանի օր առաջ հանդիպել է այդ ռոմանտիկների հետ և ինչ-որ ռոմանտիկ խորհուրդներ է տվել, ինչի հետևանքով էլ կատարվել է այն, ինչ-որ կատարվել է:

Ահա այս հարուստ կենսագրությամբ մարդը շարունակում է զբաղեցնել Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը, և խնդիրն ամենևին էլ այդ պաշտոնի մեջ չէ:

Բոլորն էլ գիտեն, որ դա ձևական գործառույթներ ունեցող ինչ-որ «բուդկա» է, Սերժ Սարգսյանի փոքրիկ նվերը Վազգեն Մանուկյանին, որը 2008-ին հաճախորդի իր կոչմանը հավատարիմ մնալով՝ ամեն ինչ արեց, որ նախագահ դառնա Սերժ Սարգսյանը: Խնդիրը Մանուկյանի անհանգիստ շարժումների մեջ է, շարժումներ, որոնք ավելի շուտ թպրտոց են հիշեցնում: Դե, երբ պատրոնը բանտում է լինում, հաճախորդը պետք է թպրտա, կարգն է այդպիսին: Ամենայն հավանականությամբ, նա վերստին սպասում է իր պատրոնին՝ Քոչարյանին, որպեսզի հերթական անգամ ռոմանտիկ հրճվանք ապրի կամ էլ ինչ-որ մի տեղ մտնի, բայց 20 րոպե հետո դուրս չգա: Թո՛ղ սպասի, միայն թե ոչ Հանրային խորհրդի նախագահի կարգավիճակում, այլ շարքային հաճախորդի: Թե չէ անարդար է, պարոն Քոչարյանի հաճախորդները սպասում են պիցա ուտելով, իսկ Վազգեն Մանուկյանը հարկատուների փողերի հաշվին կառավարական միջանցքներում պարապ-սարապ ման գալով:

Թո՛ղ գնա ու միանա իր ընկերներին:

Վազգեն Մանուկյանը պետք է հեռացվի Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից, և սա վարչապետ Փաշինյանի ամենաառաջնահերթ խնդիրներից մեկն է, քանի որ մրցակցությունից դուրս հայտնված պետական գործչից, ապաշնորհ ընդդիմադիրից և բազմիցս օգտագործված հաճախորդից ամեն ինչ կարելի է սպասել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում