«2020թվականի բյուջեի հետ կապված առաջին ինը ամիսների վերլուծությունը համադրելիս տեսանելի է դառնում, որ բյուջեն իրատեսական է: Մենք ունեցել ենք արդյունաբերական արտադրանքի 9,7% աճ, սա լավ թիվ է, բայց մյուս կողմից ունենք 4,8 % գյուղատնտեսության անկում, ինչը մեզ չի բավարարում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ հավելելով, որ իրենց անհանգստացնում է գյուղատնտեսության 4,8%-ի նահանջը և պետք է առաջարկություններ անեն, որ վերականգնվի գյուղատնտեսության 1-2% աճը: