Friday, 19 04 2024
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը

Մեր մեսիջը Սփյուռքում դեռևս թերահավատ են ընկալում․ Զարեհ Սինանյան

«Ցանկացած հայազգի անձնավորություն, որը ստիպված լքել է իր բնակավայրը, պետք է իրավունք ունենա վերադառնալու այնտեղ: Բարեբախտաբար, Ռաս ալ-Աին քաղաքում կա՛մ հայ չկա, կա՛մ շատ սակավաթիվ են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ վտանգավոր համարելով նաև վերադարձը Ռաս ալ-Աին, քանի որ այն գտնվում է թուրքական վերահսկողության ներքո:

Մեր զրուցակցի խոսքով՝ հայերի կարգավիճակը իհարկե շատ տարբեր է քրդերից. «Դա շատ կարևոր է, և միշտ պետք է հիշեցնենք մեր հայրենակիցներին, որ նրանք ունեն հանգրվան, հայրենիք, և Հայաստանը ամենավատ պայմաններում նույնիսկ պատրաստ է իրենց ընդունելու»:

Զարեհ Սինանյանը հավաստիացրեց, որ երբ Սիրիայի հյուսիսային տարածքներում սկսվեց թուրքերի լայնածավալ հարձակումը, հայկական կողմը՝ և՛ իրենց գրասենյակը, և՛ ԱԱԽ-ն, և՛ Սիրիայում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը լծված էին աշխատանքի և պատրաստվում էին իրադարձությունների ցանկացած վատ սցենարի:

Ինչ վերաբերում է Լիբանանում տեղի ունեցող դեպքերին, մեր զրուցակիցը նշեց. «Իհարկե, պետությունը շահագրգռված է, որ հայերը, Լիբանանից հեռանալու դեպքում, հայրենադարձվեն, որովհետև մենք արդեն հայտարարել ենք, որ հայրենադարձման, հայահավաքման գործընթաց ենք սկսում, և 2050 թվականի տեսլականով մենք պետք է այստեղ ունենանք 5 մլն բնակչություն, չնայած այդ մեծ հայրենադարձությանը մենք դեռ պատրաստ չենք, օրինակ՝ Ազգային ժողովը դեռ չի ընդունել Վերադարձի մասին օրենքը, մենք դեռ չենք վերանայել մեր հարկային քաղաքականությունը, դեռ չենք ստեղծել այն սոցիալական ծրագրերի փաթեթը, որն անհրաժեշտ է լինելու տասնյակ հազարավոր հայերի ընդունելու համար: Սակայն դա էական չէ, և մենք արագ ռեժիմով պետք է կարողանանք արձագանքել այս իրավիճակներին և ստեղծել նախապայմաններ մարդկանց վերադարձի համար»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում