Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Սա թակարդ է Մոսկվայի համար, որը կարող է վատ վերջանալ. Մանվել Սարգսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, ՌԱՀՀԿ ղեկավար Մանվել Սարգսյանը:

-Ներքաղաքական իրադարձությունների ֆոնին կարծես թե ստվերում մնացին Հայաստանից դուրս տեղի ունեցող իրադարձությունները՝ մասնավորապես՝ ի՞նչ էր Սիրիայում կատարվածը, այդ մասին քիչ է խոսվում կամ ոչ հիմնավոր: Մենք այդտեղ ինչպիսի՞ շահեր ունենք հետապնդելու:

-Կարծում եմ՝ միջազգային հարաբերություններում նոր փուլ է սկսվել՝ անմիջականորեն կապված ԱՄՆ-ի վարած քաղաքականության հետ, որովհետև Միացյալ Նահանգները գնացին այդ քայլին, բայց հետո բացահայտվեցին ուրիշ փաստեր. ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև այդ օպերացիան սկսելու շուրջ համաձայնություն 20 տարի առաջ է եղել, որ Թուրքիան կարող է գնալ ինչ-ինչ գործողությունների, այդ ամենը հետո պարզվեց, բայց էականը ԱՄՆ այս քայլն էր, թե ինչու որոշվեց նման կոշտ հայտարարություններ անել:

-Այսինքն՝ կոմբինացիան բազմաբևեռ էր:

-Այո՛, դա շատ մեծ խնդիր է. հարյուր-հազարավոր մարդիկ են տեղաշարժվել՝ իրենց տները թողել-գնացել, նման մասշտաբների զորքեր են հանվել, այս ամենը ռեգիոնալ խնդիր չէ: Էլի ենք տեսել, որ հանգիստ, առանց աղմուկի, Թուրքիան, ԱՄՆ-ի հետ համաձայնեցված, մտել է և դուրս մղել ժողովրդին, բայց այս անգամ այս մեծ աղմուկը, որ բխում է ԱՄՆ նախագահի գնահատականներից, ցույց է տալիս, որ նպատակը շատ ավելին է, քան ռեգիոնում տեղաշարժերը:

-Էրդողանի՞ նպատակներն են ավելի մեծ:

-Ո՛չ, ԱՄՆ-ի: Էրդողանի նպատակները կոնկրետ են, նա հստակեցրել է դիրքորոշումը՝ ուզում է քրդերին հեռացնել և այդ տարածքներում թուրքոմաններին և սիրիացիներին տեղավորել: Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ եթե Ռուսաստանը պայմանավորվածությունները չիրականացնի, նորից նույնը կանեն՝ ավելի մեծ թափով:

-Մեծ հաշվով, թուրքերն ունեն նաև Ռուսաստանի՞ համաձայնությունը:

-Իհարկե ունեն: Շատերի կարծիքով՝ Ռուսաստանը կարողացավ այսպիսի իրավիճակ ստեղծել, որ ԱՄՆ-ը հասկանա, որ պետք է հեռանա, բայց կարծում եմ՝ դա շատ պարզունակ գնահատական է: Ամեն ինչը պարզ ու հստակ ԱՄՆ-ի կողմից կազմակերպված մի բան է: Շատերն էին խոսում այն մասին, որ դա ծուղակի նման մի բան է՝ բերել, մի նեղ տարածքում հավաքել Թուրքիա, Սիրիա, քրդեր, Ռուսաստան. սա վտանգավոր թակարդ է: Էրդողանը հանգիստ գնաց, և ի՞նչ եղավ, ուղղակի ստատուս քվո ճանաչեցին՝ ինչ կա, ճանաչենք, կանգ առնենք, քրդերը թող հեռանան: Սա է տեղի ունեցել… Թվում էր, թե հանգստություն է մտնում, և բոլորը պետք է լռեն, բայց ուրիշ բան տեսանք…

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում