Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմի երեք անդամներ անհաջող են մեկնարկել աշխարհի առաջնությունում:
57 կգ քաշային կարգում Ռազմիկ Միսակյանը որակավորման փուլում պարտվեց Իրանից Ալիռեզա Սարլակին: 65 կգ քաշում Վազգեն Թևանյանն զիջեց թուրք Սելիմ Կոզանին և 70 կգ քաշային կարգում Արման Անդրիասյանը Իրանը ներկայացնող Ամիրհոսեյն Ալի Հոսեյնիին պարտվեց 5:2 հաշվով:
Հայ ըմբիշները հնարավորություն կստանան պայքարելու բրոնզե մեդալների համար, եթե իրենց հաղթած մարզիկները դուրս գան եզրափակիչ: