Չնայած արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայությունից որոշ ծառայություններ դուրս են բերվում, ԱԻՆ-ին հատկացվող բյուջեն ավելացել է: Խորհրդարանում 2020թ. բյուջեի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը՝ հետաքրքրվելով, թե այդ ծառայություններին հատկացվող ֆինանսավորումը տեղափոխվո՞ւմ է այլ նախարարություն, թե՞ գումարը պահում են, կառույցն ուղարկում:
ԱԻ փոխնախարար Արա Նազարյանը պատասխանեց, որ օրենքով իսկ դա ամրագրված է, օրենքն ընդունվել է, որ պետք է Օդերևութաբանական ծառայությունն անցնի շրջակա միջավայրի նախարարության ենթակայության ներքո՝ իր ռեսուրսով հանդերձ:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանի հարցին՝ նոր տեխնիկայի կարիք ունե՞նք ավելի պատշաճ արձագանքելու, որ հրդեհները ավելի շուտ մարվեն, փոխնախարարը արձագանքեց.
«2019թ. գրանցվել է 7 678 հրդեհ, իսկ 2018-ին՝ 4 345, այսինքն՝ 76,7 տոկոսի աճ կա, համապատասխան պատշաճ արձագանքման հնարավորության մասով ՀՀ-ն համագործակցում է Ճապոնիայի կառավարության հետ»:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանն էլ փոխնախարարից հետաքրքրվեց՝ ռազմավարություն մշակելիս որքանո՞վ են հաշվի առնում հրշեջների ու փրկարարների անվտանգության հարցը:
Մանրամասները՝ տեսանյութում: