Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Երևանի «Արարատի» երկրպագուների հայտարարությունը

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի «Արարատ»–«Փյունիկ» խաղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ «Արարատի» երկրպագուների ակումբը հայտարարություն է տարածել․

«Հարգելի՛ ֆուտբոլասերներ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հարգարժան նախագահ պարոն Վանեցյան.
Ինչպես արդեն տեղյակ եք, երեկ կայացած ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 12-րդ տուրի «Արարատ»-«Փյունիկ» հանդիպման 67-րդ րոպեին մրցակցի դեմքին միտումնավոր, ապա նաև հանդիպման մրցավարին հարվածելու համար կարմիր քարտով պատժվեց հյուրերի եւ Հայաստանի ազգային հավաքականի երիտասարդ կիսապաշտպանը, ով խաղադաշտից հեռանալով աչքի ընկավ ոչ մարզական պահվածքով՝ պրոֆեսիոնալ, ազգային հավաքականի ֆուտբոլիստին անվայել արարքով՝ անպարկեշտ ժեստ ցուցադրելով «Արարատի» երկրպագուների ուղղությամբ, որին հետևեց նմանատիպ արձագանք։ Մասնագետների քննարկմանը թողնելով խաղային դրվագը, ինչպես նաև մրցավարի գործողությունները, կատարվածն աննախադեպ է մեր ֆուտբոլում։ Խաղավարտից անմիջապես հետո, մեզ հետ ունեցած կարճ զրույցում «Փյունիկ» ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը, ինչպես նաև արդեն հետխաղյա ասուլիսի ընթացքում գլխավոր մարզչի պաշտոնակատար Սուրեն Չախալյանը անընդունելի համարեցին իրենց ֆուտբոլիստի արարքը։

Երեկոյան, չբավարարվելով «ձեռք բերածով» հետևեց երիտասարդի հերթական անվայել պահվածքը՝ սոց. ցանցի իր էջում /ինչպես հետո ճշտվեց/ հայհոյելով նրանց, ովքեր դատապարտել են իր արարքը։

Արդեն ուշ երեկոյան մեզ հայտնի դարձավ, որ «Արարատի» երկրպագուների ուղղությամբ անպարկեշտ ժեստ ցուցադրելուց բացի երիտասարդի կողմից հնչել է մարդկային արժանապատվությունը վիրավորող հայհոյանք, որն ակնհայտ լսվել է նաև ուղիղ եթերում, սակայն, բնականաբար, մարզադաշտում մեզ համար լսելի չի եղել։ Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ մինչ այդ հայտնի դրվագը «Արարատի» երկրպագուների կողմից մրցակցի, նրա որևէ ֆուտբոլիստի հասցեին որևէ անձնական վիրավորանք չի հնչել, ինչպես որոշները փորձում են դրանով արդարացնել կատարվածը՝ անգամ չգտնվելով ստադիոնում, տարածելով ակնհայտ սուտ տեղեկություններ, կամ էլ կատարվածի մեղքը բարդելով մրցավարի վրա։ Ամեն ինչ մինչև հայտնի դրվագը «Արարատի» երկրպագուների կողմից եղել է երկրպագուական ցենզուրայի շրջանակում։ Անմիջապես մեր կողքին նստած է եղել ֆուտբոլիստի հայրը, նաև մրցակից թիմի ֆուտբոլիստների այլ հարազատներ, ովքեր հաստատ կարձագանքեին ցանկացած վիրավորական արտահայտության, եթե այդպիսիք հնչած լինեին։

Ելնելով կատարվածի աննախադեպ բնույթից, հաշվի առնելով վերջին շրջանում հայկական ֆուտբոլում նկատվող դրական միտումների վրա նմանատիպ դրսևորումների ակնհայտ ստվեր գցելը, անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ կատարվածն ուղղված էր ոչ միայն «Արարատի» երկրպագուների, այլև ֆուտբոլի ֆեդերացիայի, ընդհանրապես ողջ հայկական ֆուտբոլային ընտանիքի դեմ։ Արդեն նմանատիպ արաքի համար որակազրկված և միայն ազգային հավաքականի գլխավոր մարզչի խնդրանքով ֆեդերացիայի նախագահի կողմից ներում շնորված, իրեն չտիրապետող, իր գործողությունների, խոսքերի նշանակությունը չգիտակցող, ոչ հեռավոր անցյալից դասեր չքաղած երիտասարդից, սեփական սխալների գիտակցումն ու զղջումն ակնկալելն անօգուտ է և անիմաստ, ինչպես նաև նման վարքագիծ դրսևորողը, ինչպիսի տաղանդի տեր էլ լինի, ուղղակի բարոյական իրավունք չունի կրել Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը։ ՈՒստի, քանի որ կատարվածի համար ողջ պատասխանատվությունը կրում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը՝ պահանջում ենք.

1. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից անհապաղ, ամենասեղմ ժամկետում կատարված խայտառակ երևույթի համար՝ հրապարակային ներողություն խնդրել ոչ միայն «Արարատի» երկրպագուներից, այլ ողջ ֆուտբոլային հանրությունից։

2. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ պարոն Վանեցյանից և կարգապահական կոմիտեից պահանջում ենք՝ արագ արձագանքել կատարվածին, ինչպես նաև սահմանել համարժեք ամենախիստ պատիժը՝ բացառելու հետագա նմանատիպ դրսևորումները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում