Tuesday, 20 04 2021
01:10
Նյու Յորքում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել
Մենք գալիս ենք Հայաստան. «Լադանիվա» խումբն առաջին անգամ հանդես կգա Երևանում
Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականները շարունակում են կրակոցներ արձակել․ ՄԻՊ
00:40
Լուկաշենկոն ասել է, որ Պորոշենկոյին է փոխանցել Դոնբասի վերաբերյալ Պուտինի առաջարկները
Վարչապետի հետ հյուրընկալվեցինք Շուռնուխի մի քանի տներում եւ եղանք գյուղամիջում. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը
ՀՀ և ԱՄԷ արտգործնախարարները քննարկել են համագործակցության հարցերը
Սյունիքի ոստիկանապետը, տեղակալներից մեկը և Գորիսի ոստիկանապետն ազատվել են պաշտոններից. կան նոր նշանակումներ
Մամուլի ազատության մասին զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 63-րդ հորիզոնականը
Էրեբունու ոստիկանները «Կալաշնիկով» ինքնաձիգ են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է
23:30
Արքայազն Հարին խոսքից հե՞տ է կանգնել. նա փորձում է հաշտվել հոր հետ
23:15
Մասկը 5 միլիարդ դոլար է կորցրել Tesla-ի վթարի մասին լուրերի պատճառով
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. Mercedes-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 1 վիրավոր
Դիմում ենք Ադրբեջանին` հորդորելով ամբողջությամբ կատարել ՄԻԵԴ որոշումները. ԵԽԽՎ ֆրանսիացի պատգամավոր
Դատարկ ինքնաթիռն ու կասկածելի անձինք․ «ԿԱՄԵՐՏՈՆ»
«Սիրտն իմ». Ռոբերտ Ամիրխանյանի երաժշտությունը, մտքերը, հիշողությունը ամփոփվեցին նոր ֆիլմում
Ադրբեջանը ոչ միայն խախտում է եռակողմ հայտարարությունը, այլև մի շարք կոնվենցիաներ. ԵԽԽՎ պորտուգալացի պատգամավոր
Արցախի ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ներքին գործերին առնչվող մի շարք օրինագծերի
Թուրքական զորքերը գնդակոծել են Ռաքայի նահանգի գյուղերը. SANA
Մենք գնում ենք 2019-ի նկատմամբ աճի տեմպով․ ներդրումային ախորժակը վերականգնվում է․ նախարար
20-ից ավելի ռուսաստանյան նավեր վարժանքներ են անցկացրել Սև ծովում
ՀՀ ՊՆ ղեկավարը սերբ դիվանագետների հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր
Ձին կարելի է փոխարինել կովով, բայց խոսքը մարդկային կյանքերի մասին է. հիմարություն է ասել՝ գերիները կվերադարձվեն ԵԱՏՄ անդամակցության դիմաց
21:35
Չեխիայի ԱԳ նախարարը բողոքի նոտա կհանձնի ՌԴ դեսպանին
Հայ գերիների հարցի ծավալումը Հայաստանի շահերից չի բխում․ ԵԽԽՎ-ից ոչինչ սպասել պետք չէ
Թուրքիայի արտգործնախարարության մամուլի նոր խոսնակ է նշանակվել Թանժու Բիլգեչը
21:22
ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաները, այդ թվում՝ ՀՖՖ-ն, դատապարտել են Սուպերլիգայի ստեղծումը
Հայ պատմաբանները Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու լավատեսական հիմքեր չեն տեսնում
Արարատյան դերբիում հաղթեց Երևանի «Արարատը»
«ԲԴԽ-ում մթնոլորտի լարվածություն կա, բայց կոնֆլիկտային վիճակներ չկան ու չեն լինի»

Բարդակ՝ հայկական ֆուտբոլում. Օզբիլիսի դարակազմիկ հայտարարությունը

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Արարատ»-«Փյունիկ» խաղում տեղի ունեցած միջադեպը թեժացրել է մթնոլորտը նաև երկրպագուների շրջանում:

Հիշեցնենք, որ հանդիպման 67-րդ րոպեին «Փյունիկի» առաջատար խաղացողներից Էրիկ Վարդանյանը աչքի էր ընկել ոչ մարզական պահվածքով: Վարդանյանը նախ՝ հարվածել էր իր նկատմամբ կանոնները խախտած մրցակցին, այնուհետև ագրեսիվ պահվածք ցուցաբերել մրցավարի նկատմամբ: Կարմիր քարտ ստանալուց հետո Վարդանյանը հանդերձարանի ճանապարհին միջնամատ էր ցույց տվել «Արարատի» երկրպագուներին: Արդյունքում տրիբունաներում քաշքշոց էր տեղի ունեցել երկու թիմերի երկրպագուների միջև:

21-ամյա ֆուտբոլիստի դրսևորած վարքագիծը ոչ միայն անընդունելի է, այլև պետք է կոշտ գնահատականի արժանանա: Վարդանյանը մեր ամենահեռանկարային ֆուտբոլիստներից է, և բոլորս մեծ հույսեր ենք կապում նրա հետ: Ցավալի է, որ տեղի ունեցածի հետևանքով միայն Էրիկ Վարդանյանը չէ, որ տուժելու է: Կարծում ենք՝ պարզ է, որ ֆուտբոլիստի նկատմամբ կկիրառվի որակազրկում, և Վարդանյանի չխաղալը կանդրադառնա ոչ միայն նրա, այլև «Փյունիկի» և վերջապես՝ Հայաստանի ազգային հավաքականի վրա: Ցավալի է նաև, որ Էրիկ Վանդանյանին պատժելով կամ որակազրկելով՝ մեր ֆուտբոլում ոչինչ չի փոխվի: Ստեղծված իրավիճակում իհարկե կարող ենք քավության նոխազ դարձնել Վարդանյանին և մի կողմ քաշվել, բայց… Բայց սա կլինի միանգամայն սխալ քայլ:

Հնարավոր է շատերը չհամաձայնեն, բայց տեղի ունեցածը ունի շատ ավելի խորքային պատճառներ: «Արարատ»-«Փյունիկ» խաղում տեղի ունեցածը միայն ու միայն հետևանք է: Հետևանք է ֆուտբոլային այն գաղջ մթնոլորտի, որը ձևավորվել է տարիների ընթացքում, և կարծես քայլեր էլ չեն արվում այն վերացնելու համար: Նախորդ առաջնության «Փյունիկ»-«Լոռի» հանդիպումից հետո Վանաձորում ծեծկռտուք էր տեղի ունեցել ֆուտբոլիստների միջև, որին մասնակցել էր նույն Էրիկ Վարդանյանը: Նույն խաղում հանդիպման գլխավոր մրցավարը 100 տոկոսանոց 11 մետրանոց չնշանակելով «Լոռիին»՝ ըստ էության «Փյունիկին» զրկել էր չեմպիոնությունից: Ավելի վաղ «Բանանցի» ֆուտբոլիստները ակումբի սեփականատիրոջ հրահանգով հրաժարվել էին մասնակցել «Լոռիի» դեմ հանդիպմանը: Այսօր էլ արդեն «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ղեկավարը թիմը դուրս կհանի խաղադաշտից, եթե հանդիպման մրցավարը լինի Գևորգ Եղոյանը, որը պետք է սպասարկեր «Լոռի»-«Բանանց» հանդիպումը: Վստահ ենք՝ թիմը խաղադաշտից դուրս կբերի նաև «Փյունիկի» ղեկավարությունը, եթե հանկարծ հանդիպման մրցավարը լինի Արտակ Սիմոնյանը: Այն նույն մրցավարը, որը «Փյունիկին» զրկել էր չեմպիոնությունից:

Մտահոգիչ և նեգատիվ երևույթները կարելի է շարունակ թվարկել: Մի՞թե դրանք չափից ավելի շատ չեն 10 թիմանոց առաջնության համար: Կարելի՞ է արդյոք նման մթնոլորտում ֆուտբոլ խաղալ, առավել ևս՝ ֆուտբոլ զարգացնել:

«Այն, ինչ հիմա կասեմ, ասում եմ ոչ թե իմ ու «Փյունիկի» մասին, այլ ամբողջ Հայաստանի առաջնության: Երեկ բոլորը տեսան Էրիկ Վարդանյանի մասնակցությամբ միջադեպը. դա սխալ է, և Էրիկը հասկանում է դա: Նա գիտի, որ մեղավոր է, սակայն կցանկանայի անդրադառնալ «Լոռիի» դեմ արտագնա խաղում տեղի ունեցած միջադեպին: 73-րդ րոպեին մրցավարի սուլիչից հետո հայհոյանքներ էին լսվում տրիբունայից, բայց ոչ ոք չպատժեց դրա հեղինակին: Եթե նրան չեն պատժում, ապա Էրիկ Վարդանյանին ևս չպետք է պատժեն: Դրանից հետո 76-րդ րոպեին լսում էինք, որ ասում էին՝ կոտրեք այդ կապիկի ոտքերը՝ նկատի ունենալով Էրիկ Վարդանյանին: Հետո նույն մարդը Հայաստանի հավաքականի ինքնաթիռով գալիս է մեզ հետ, որպեսզի երկրպագի՞ ազգային թիմին: Ինչպե՞ս կարող է լինել այդպիսի բան, դա ամոթ է: Գուցե Ռուբեն Հայրապետյանի ժամանակ ամեն բան լավ չէր, բայց կար կարգապահություն: Ո՞վ կարող էր ունենալ այդպիսի բան անելու համարձակություն: Ես ֆուտբոլում ամեն բան տեսել եմ, կարող էի խաղալ նաև այլ երկրներում, բայց 29 տարեկանում եկել եմ Հայաստան: Բոլորը գիտեն, որ միշտ վերադարձել եմ ծանր վնասվածքներից հետո: Ես մտածեցի, որ հիմա Հայաստանի առաջնություն տեղափոխվելու ժամանակն է, որպեսզի օգտակար լինեմ, քանի որ 35 տարեկանում չեմ կարող անել դա: Շուտով ես, Հենրիխ Մխիթարյանը և Գևորգ Ղազարյանն ավարտելու ենք կարիերան, իսկ ո՞վ է գալիս մեր հետևից: Հայաստանի երիտասարդական հավաքականից քանի՞ հոգի է խաղում Հայաստանի առաջնությունում: Նորից եմ կրկնում, որ այս պահին չեմ խոսում իմ շահերից, այլ մտածում եմ երիտասարդների մասին: Շատ բան պետք է փոխենք: Եթե այսպիսի բաները չենք փոխում, ապա մեր առաջնությունը չի առաջադիմում: Թիմ են բացում և ինչ ուզում՝ անում են: Եթե բիզնես ենք սարքում, ապա պետք չէ թիմ բացել: Այդպես չի կարելի: Եթե համաձայն ենք այս ամենի հետ, ապա ամեն ինչ նորմալ է: Ես չեմ հավատում, որ սա է մեր վիճակը: Պետք է աշխատենք, բայց պետք է ճիշտ անենք դա: Բոլորս միասին պետք է ստեղծենք մեկ տեղից: Երբ ես եկա, տղաներն ինձ ասում էին, որ չեմ պատկերացնի, թե ինչ իրավիճակ է այստեղ: Ես պարզապես ցանկանում եմ, որ ամեն բան լավ լինի»,- այսօր հայտարարել է «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:

Ընդամենը մի քանի ամիս Հայաստանի առաջնությունում խաղալուց հետո Օզբիլիսը նման կերպ բարձրաձայնում է խնդիրների մասին: Օզբիլիսի հայտարարությունն ըստ էության դարակազմիկ կարելի է համարել: Պատկերացրեք՝ իրավիճակը որքան վատ է, որ Օզբիլիսը նույնիսկ հիշում է Ռուբեն Հայրապետյանի ղեկավարած տարիները՝ նշելով, որ կարգապահության առումով այն ժամանակ ավելի լավ էր: Ու փաստորեն Օզբիլիսի հայտարարությունից հետո վերջնականապես գալիս ենք այն եզրակացության, որ հայկական ֆուտբոլում բարդակ է տիրում:

Ի՞նչ է արվել կամ արվում այն վերացնելու համար: Հարցի պատասխանը ակնկալում ենք ստանալ ՀՖՖ նախագահից, որը շարունակ լռում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});