Անհայտ անձինք հոկտեմբերի 28-ին կոտրել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական կայքը եւ դրանում զետեղել պետության նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլիի լուսանկարը՝ I`ll be back («Ես կվերադառնամ») մակագրությամբ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է Զուրաբիշվիլիի ԶԼՄ-ների հարցերով խորհրդական Իրինա Շենգելիան:
«Մենք այժմ պարզում ենք, թե ինչ Է եղել: Դրան միացել Է նաեւ նախագահի անվտանգության ծառայությունը: Ամենայն հավանականությամբ՝ դա հաքերային գրոհ Էր»,-ասել Է Շենգելիան:
Նրա խոսքով՝ վարչակազմի աշխատակիցները կայքի կոտրվելու մասին իմացել են ժամը մոտավորապես 11:00-ից հետո: Դրանից հետո որոշում Է ընդունվել անջատել ինտերնետ-պորտալը: Նախագահի կայքն անհասանելի Է նաեւ ներկայում: