«Եթե նոր հանգամանքներ ի հայտ գան, մենք պարտավոր ենք շարունակել մեր գործողությունները»,- այսօր լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ԱԱԾ-ն պատրաստվո՞ւմ է խոսել պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ, ով Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության իրականացնողներից Նաիրի Հունանյանի հետ առանձնազրույց է ունեցել։
Մարտիրոսյանն ասաց, որ Արման Բաբաջանյանն արդեն ԶԼՄ-ներով ներկայացրել է տեսակետ։ «Մենք այս պարագայում ոչ մի խնդրի առաջ չենք կանգնում։ Ես չգիտեմ՝ ինչ է խոսել Արման Բաբաջանյանը, երբ որ մեզ կփոխանցի, մենք կորոշենք»,- ասաց նա։
ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն ասաց, որ եթե հանդիպեն Արման Բաբաջանյանի հետ, նա Նաիրի Հունանյանի հետ խոսակցության հետ կապված ամբողջ իրականությունը կասի։ Եթե անհրաժեշտություն լինի, ԱԱԾ-ն կիրականացնի գործողություններ։