ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի 2020 թ. մակրոտնտեսական կանխատեսումները մոտ են միմյանց։ Եկող տարվա բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։
Ջավադյանը տեղեկացրել է, որ տնտեսական կառուցվածքի փոփոխությանն ուղղված քայլերը դեպի ավելի արտադրողական՝ ծառայությունների ու արդյունաբերության ճյուղեր շարունակվելու են։
«Երկու ճյուղերի համեմատաբար բարձր աճով պայմանավորված` 2020 թ. կանխատեսվել է ՀՆԱ-ի իրական՝ 4,9 տոկոս աճ»,-ասել է Ջավադյանը։
ԿԲ նախագահի դիտարկմամբ՝ սպառման իրական աճին կնպաստի սպառման մասնավոր աճը, ներդրումների իրական աճը պայմանավորված կլինի թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածի ներդումային ակտիվությամբ։
Ըստ Ջավադյանի՝ տարվա համար նախատեսվող բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ում կկազմի 2,6 տոկոս։