Ազատ ոճի երիտասարդական հավաքականի անդամները մեկնարկում են աշխարհի առաջնությունում:
57 կգ քաշային կարգում Ռազմիկ Միսակյանը որակավորման փուլում կգոտեմարտի Իրանից Ալիռեզա Սարլակի հետ: 65 կգ քաշում Վազգեն Թևանյանն առաջինն ուժերը կչափի թուրք Սելիմ Կոզանի հետ: 70 կգ քաշային կարգում Արման Անդրիասյանի մրցակիցը Իրանը ներկայացնող Ամիրհոսեյն Ալի Հոսեյնիին է: Նրանք պայքարը կսկսեն որակավորման փուլից: 79 կգ քաշում Արման Ավագյանը 1/8 եզրափակիչում կփորձի գերազանցել բելառուս Ուլադիսլաու Ելիսեևին:
Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդների այս տարվա առաջնությունն անցկացվում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում: Այն կեզրափակվի նոյեմբերի 3-ին: