«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի հավանական փոխարինողը, որը, ինչպես հայտարարվել Է, ԱՄՆ-ի հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել Է Իդլիբի նահանգում, Աբդուլա Քարդաշն Է: Ինչպես հոկտեմբերի 27-ին հայտնել Է Newsweek հանդեսը, ալ Բաղդադին տակավին օգոստոսին Քարդաշին բարձր պաշտոնի Է նշանակել խմբավորման մեջ:
Հետախուզության ոլորտում հանդեսի անանուն աղբյուրը նշել Է, որ վերջին ժամանակներս ալ Բաղդադին հեռացել Էր խմբավորման իրական ղեկավարումից, եւ Քարդաշը փաստորեն դարձել Էր նրա փոխարինողը: «Ալ Բաղդադին անվանական ղեկավար Էր: Նա չԷր մասնակցում առօրյա գործերին,- ասել Է Newsweek-ի աղբյույրը:- Այն ամենն, ինչով զբաղվում Էր ալ Բաղդադին, այո կամ ոչ ասելն Էր, նա պլանավորմամբ չԷր զբաղվում»:
Ավելի վաղ Al Mayadeen հեռուստաալիքը ալ Բաղդադիի հնարավոր փոխարինողների թվում նշել Էր նրա մերձավոր օգնականներ Աբու Աբդել Ռահման ալ Ջեզրաուիին եւ Աբու Օսման ալ Ֆարանսիին։