Ռուսաստանի ֆիլմերի պետական հիմնադրամը Վրաստանին է փոխանցել է 1926-1930-ին վրացական ֆիլմերի օրիգինալ ժապավենները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Վրաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հիշեցրել են, որ վրացական կինոժապավենների հանձնման մասին բանակցությունները տևել են շուրջ 20 տարի։ Կողմերը համաձայնության են հանգել 2014-ին։
Պայմանավորվածության համաձայն՝ ռուսական կողմը Թբիլիսիին կփոխանցի հիմնադրամի արխիվում պահպանված 1921-1991-ի ֆիլմերը։