ԴԱՒՇ («Իսլամական պետություն») ահաբեկչական կազմակերպության պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի գտնվելու վայրը հարցաքննության ժամանակ բացահայտել են նրա կանանցից մեկը և առաքիչը։ Այս մասին գրում է The New York Times-ը։
Ձերբակալությունն ու հարցաքննությունը տեղի է ունեցել անցած ամառ։
Հատուկ ծառայությունները պարզել են, որ ալ Բաղդադին հարավարևմտյան Սիրիայի գյուղերից մեկում է։ Հետո նրանք շարունակել են գործակցությունը իրաքյան և քրդական հետախուզությունների հետ։ Այնտեղ նաև լրտեսներ են ուղարկվել։