Thursday, 25 04 2024
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց

«Հոկտեմբեր 27»-20. Նաիրի Հունանյանի հիասթափված է. սրա մասին քչերը գիտեն…

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, հոկտեմբերի 27-ի դատավարության ժամանակ տուժողի շահերի իրավահաջորդ Լյովա Եղիազարյանը Facebook-ի իր էջում անդրադառնում է դատավարությանը, ոճրագործների, քաղաքական որոշ գործիչների պահվածքին։
Ներկայացնում ենք հատվածներ գրառումներից։

Վազգեն Մանուկյանի եւ Քոչարյանի նորօրյա այլ աջակիցների մասին

Այսօր, Քոչարյանի ազատության համար պայքարող Վազգեն Մանուկյանը ահաբեկչությունից հետո ԱԺ շենքից դուրս եկավ ծիծաղը դեմքին:
Այսօր, Քոչարյանի աջակից պատգամավորը ահաբեկչության ժամանակ ազատ ելումուտ էր անում:
Այսօր, Քոչարյանին պաշտպանող Սամվել Բաբայանի հետ փորձել է կապ հաստատել Նաիրի Հունանյանը:
Այսօր, Քոչարյանին քաղբանտարկյալ համարող Հրանտ Մարգարյանին սպանդից հետո զանգել է գլխավոր ոճրագործը:
Այսօր, Քոչարյանին պատկանող 5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը ահաբեկչությունից հետո կալանավորվեց և ազատվեց Արամ Սարգսյանի աշխատանքից ազատվելուց հետո:

Այսօր, Քոչարյանի համար մարտնչող, ահաբեկչությունից հետո նրա հրաժարականը պահանջող, Հանրապետական կուսակցությունը վեց ամիս անց խոնարհվեց Քոչարյանի առաջ:

Մեկնաբանություններն ավելորդ են:

Լրատվամիջոցների մասին

Հոկտեմբերի 27-ի դատավարությունը լուսաբանում էին թե ընդդիմադիր, թե իշխանական ԶԼՄ-ները: Ուզում եմ քսան տարվա հեռվից նշել բոլոր այն լրագրողներին, որոնք հասարակությանը ներկայացնում էին ճշմարտությունը ՝Աննա Իսրայելյան և վաղամեռիկ Նաիրա Մամիկոնյան («Առավոտ»), Արմինե Օհանյան («Հայկական Ժամանակ»), Թագուհի Թովմասյան («Իրավունք»), Մարգարիտա Սարգսյան («Չորրորդ իշխանություն, Աստղիկ Բեդևյան («Առավոտ»հեռուստատեսություն»: Թող ներեն նրանք, ում չեմ հիշել: Ինտերնետ չլինելու պարագայում շատ կարևոր էր նրանց կատարած աշխատանքը:
Ուզում եմ, որ դուք ճանաչեք նաև այն լագրողներին, որոնք կեղծում էին իրականությունը՝Գագիկ Մկրտչյան («Երկիր»), Կիմա Եղիազարյան և Լիլիթ Պողոսյան («Հայոց աշխարհ»), Տաթևիկ Նալբանդյան ( Հանրային հեռուստատեսություն) և այլն:
Ոչինչ չի մոռացվում:

Նաիրի Հունանյանի հիասթափության մասին

 Սրա մասին քչերը գիտեն:

Ստանալով որոշակի երաշխիքներ Նաիրի Հունանյանը կարճ ժամանակ անց հիասթափվեց, զգաց, որ իրեն խաբել են: Այդ մասին նա նույնիսկ խոստովանեց դատարանում, հայտարարելով, որ ինքը Քոչարյանի մասին նույն կարծիքին չէ, ինչ դատաքննությունից առաջ:
Նա փորձում էր վրեժխնդիր լինել: Երբ դատախազների գծած սցենարից ուզում էր շեղվել, դատավոր Ուզունյանը ընդմիջում էր հայտարարում: Մի քանի օր նիստ չէր հրավիրում, պատճառաբանելով, որ սննդից թունավորվել է: Այդ ընթացքում նրան «մշակում» էին: Դա կրկնվել է բազմիցս:
Դատավարությունից մի քանի ամիս առաջ, նա դիմեց ինձ, խնդրելով պաշտպան վարձել իր համար: Ես անակնկալի եկա: Հերթական ցինիզմ, թե իրավիճակի գնահատում: Գործի շահերից ելնելով՝ գուցե արժե՞ր: Ուզու՞մ էր նրա միջոցով մեզ ինչ-որ բան հաղոդել: Չգիտեմ: Նրա պաշտպանը վերաքննիչ բողոք այդպես էլ չտարավ:

Այդ մասին ես հայտնեցի Արամ Սարգսյանին: Նա կատեգորիկ մերժեց: Փորձեցի համոզել: Նրա պատասխանը ինձ էլ համոզեց: «Լյով ջան, գուցե գործի շահերը դա է պահանջում, բայց ժողովուրդը ի՞նչ կմտածի»: Ես հանձնվեցի:

Արամ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին

Կարծում եմ, որ Քոչարյանի կողմից Արամ Սարգսյանին աշխատանքից ազատելու պատճառներից մեկը Հոկտեմբերի 27-ի գործը ամբողջությամբ իր հսկողության տակ պահելն էր:
Պատմում են, որ նրան ամեն օր նրան զեկուցել են հարցաքննությունների մասին, ինքն անձամբ է կարդացել դրանք:

Մինչև Արամ Սարգսյանի պաշտոնանկությունը նախաքննությունը գնում էր քրեական դատավարության օրեսգրքին համապատասխան: Ձերբակալվեցին Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանը, պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը, Տիգրան Նաղդալյանի տեղակալ Հարություն Հարությունյանը, լրագրող Նաիրի Բադալյանը և ոստիկանության աշխատակիցներ:
Հետագայում Արամ Սարգսյանը իր ներկայացուցչի միջոցով դատարանում հայտարարեց, որ ինքը ձգտել է, որ նախաքննությունը անցնի օրենքի տառին համապատասխան, լիովին բացահայտվեն գործի բոլոր հանգամանքները, իր կողմից որևէ ճնշում չի գործադրվել նախաքննական մարմնի նկատմամբ:

Նրա պաշտոնանկությունից հետո ազատ են արձակվում վերոհիշյալ անձինք, այն կեղծ հիմնավորումներով, որ թե նրանք, թե նրանց դեմ ցուցմունք տված ոճրագործները ենթարկվել են բռնությունների:
Բռնությունների փաստը ժխտվեց նույնիսկ կամակատար մեղադրողների կողմից:
2000 թվի մայիսից (Սարգսյանի ազատվելը) մինչև 2001-ի փետրվարը (դատավարության սկիզբ) իշխանությունների ճնշման տակ ոճրագործներրը փոխում են իրենց ցուցմունքները, նախաքննությունը վերածվում է ֆարսի, որի հիմնական նպատակն էր փակել գործը այս ստահակների շրջանակում:

Հատված եզրափակիչ ճառից

Տասնվեց տարի առաջ հենց այս օրը (հոկտեմբերի 10-ին-խմբ․) դատարանում հանդես եկա ճառով:
Ներկայացնում եմ նրա եզրափակիչ մասը:

«…Դատաքննության ընթացքում բազմիցս խախտելով քրեական դատավարության օրենսգրքի սկզբունքները և բազմաթիվ հոդվածներ, դատարանը չկատարեց իր պարտականությունները, լիովին չբացահայտեց ոճրագործությունը իր ամբողջության մեջ: Դատարանը ամեն ինչ արեց պարտակելու գործը, իր վրա հավիտենական դնելով թիվ մեկ տխրահռչակ դատավորի խարանը: Գործը պարտակելով, դուք նույնպիսի ոճրագործություն կատարեցին հայրենիքի և պետականության նկատմամբ, ինչ այս ստահակները:
Առաջարկում եմ ոճրագործներին դատապարտել մահապատժի:

Կարծում եմ, որ ամբաստանյալները իրենց վերջին խոսքում կասեն ողջ ճշմարտությունը, քանի որ ավելի լավ է սարսափների վերջը, քան անվերջանալի սարսափը»:

Հ.Գ.-Մեկ ամիս առաջ վերացվել էր մահապատիժը, բայց ես կարծում էի, որ այն չպետք է տարածվեր այս մարդասպանների վրա:
Հ.Գ.-ՀՀԿ ջահել-ջուհուլները Շարմազանովի, Նաղդալյանի.Անդրանիկ Մանուկյանի գլխավորությամբ դահլիճում փորձում էին խանգարել տուժողների իրավահաջորդների ելույթները:

 

«Ալֆա» ջոկատի առեղծվածը

Առանցքային վկաներից մեկը՝ Գուրգեն Եղիազարյանը, որն այդպես էլ չներկայացավ դատարան, վերջերս, մի հարցազրույցում ակնհայտ ստում էր, թե իբր ինքը ԱԺ-ում գիշերը տեսել է «Ալֆա» ջոկատայինների:

Այո, իշխանությունները Մոսկվայից խնդրել էին հատուկ ջոկատայիններ, որպեսի լիկվիդացնեին մարդասպաններին, դրանով մաքրել բոլոր հետքերը: Նրանք պետք է ենթարկվեին ԱԱՆ-ին, բայց պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Մոսկվային համոզում է, որպեսզի նրանք ենթարկվեն պաշտպանության նախարարությանը: Ժամանելով Երևան, նրանք ոչ մի գործողության չեն մասնակցում, որոշ ժամանակ անց վերադառնում են Մոսկվա:

Իշխանությունների համար իդեալական տարբերակ կլիներ ոչնչացներ մարդասպաններին, որին խանգարեց Վաղարշակ Հարությունյանը, որի համար ի թիվս նաև այլ պատճառների Քոչարյանը հետագայում նրան պատժեց՝ապօրինի զրկելով գեներալի աստիճանից, թոշակից և 2004-ին մի քանի ամսով կալանավորեց:

Արդարությունը վերականգնվեց վերջերս՝ տասնութ տարի անց նրան վերադարձվեց կոչումը:

Կարեւոր հիշեցում քրեական գործից

Նիստերից մեկի ժամանակ Նաիրի Հունանյանը ցինիկաբար դիմելով ինձ հայտարարեց.«Լավ է, որ հասցրել եք ծանոթանալ գործի նյութերին, բայց կարևոր մի բան բաց եք թողել: Բացեք 17-րդ հատորի 235-րդ էջը, կհասկանաք ինչի մասին է»: Հատորը և էջը լավ հիշում եմ, որովհետև մտածում էի, որ կարևոր բանի մասին է ակնարկում: Եկա մեր գրասենյակ, բացեցի նշած էջը: Գծագրված էր ԱԺ- դահլիճը և կետ առ կետ իրենց գործողությունները՝դահլիճ մտնելուց մինչև ժողովրդին կոչով դիմելը: Կետերից մեկում գրված էր զանգել Ռոբերտ Քոչարյանին, մեկ այլ կետում՝զանգել Ազգային անվտանգության նախարարություն: Երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչ էր ակնարկում ոճրագործը: Վերջապես:
Հաջորդ օրը հարց ուղղեցի, նա թերհավատ քմծիծաղ տվեց. «Ինչու՞ եք նշել զանգել Քոչարյանին, բայց չեք նշել զանգել Սերժ Սարգսյանին, որը Ազգային անվտանգության նախարարն է»: Նա հասկացավ, որ կռահել եմ և հստակ պատասխանեց. «Որովհետև ես գիտեի, որ նա այդ օրը Հայաստանում չի լինելու»: Նրա այս պատասխանը բազում ենթադրությունների առիթ է տալիս և բազմաթիվ հարցեր է առաջադրում:

Ազգային անվտանգության մարմինների մասին

Ոճրագործ Նաիրի Հունանյանի ցուցմունքներից երևում է, որ կատարվել են նախապատրաստական աշխատանքներ և տրվել են երաշխիքներ, առանց որոնց, ինչպես խոստովանում է նա այդ քայլին չէր գնա: Նրա մտադրությունների մասին տեղյակ են եղել երկրի բարձրաստիճան ղեկավարներ, պատգամավորներ և ԱԱՆ -ի աշխատակիցներ:
Նա նշում է նաև, որ մի շարք կուսակցությունների ղեկավարներ տեղյակ են եղել կատարվելիք ոճրագործությանը:
Նա չի ժխտում, որ «Առագաստ» սրճարանում մի քանի անգամ հանդիպել է Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի հետ և ստացել երաշխիքներ, Միսակ Մկրտչյանի անմիջական նախաձեռնությամբ հանդիպուներ են ունեցել Մուշեղ Մովսիսյանի հետ, նրա տանը:

Նաիրի Հունանյանը բացեիբաց, տարբեր տեղերում անվտանգության աշխատակիցներ Սարգիս Ղազարյանի, Մելքոն Եսայանի մոտ հայտարարել է, որ «մորթ» է կատարելու Ազգային ժողովում:

Այսպես, վկա Արթուր Բարսեղյանը ցուցմունք է տվել, որ հոկտեմբերի 8-ին, մյուս ոճրագործ Էդիկ Գրիգորյանի ծննդյան օրը ԱԱՆ աշխատակից, մայոր, Էդիկի քենակալ Մելքոն Եսայանի ներկայությամբ «հիմնավորել է Վազգեն Սարգսյանի և մյուսների սպանության և հեղաշրջման անհրաժեշտությունը»: Հունանյանի ցուցմունքները նախաքննության ժամանակ հաստատում է Մելքոն Եսայանը՝ պատճառաբանելով, որ դրանք լուրջ չի ընդունել:

Դատարանում չհարցաքննվեց ոչ Եսայանը, ոչ էլ անվտանգության մյուս աշխատակիցները, որոնք օպերատիվ աշխատանքներ էին տարել Հունանյանի հետ:

Իսկ Ղազար Սարգսյանը դատարանում հաստատեց, որ Նաիրին իրեն ասել է, որ երկրի ղեկավարներին մորթել է պետք: Այդ մասին տեղյակ է պահել ԱԱՆ աշխատակից Կարեն Տեր-Թաշչյանին:

Դատարանը չհարցաքննեց նաև վերջինիս, որի միջոցով հնարավոր էր իմանալ այդ ինֆորմացիան հասե՞լ է ԱԱ ղեկավարությանը, թե՝ ոչ:
Իսկ ազգային անվտանգությունը ղեկավարում էր Սերժ Սարգսյանը:

Նաիրի Հունանյանի ստացած երաշխիքների մասին

Այն որ ոճրագործ Նաիրի Հունանյանը ստացել է երաշխիքներ վկայում է հետևյալը: Երբ քննիչը խոսակցություն է բացում ինչ-որ երաշխիքների մասին, նա պատասխանում է. «Երաշխիքներ չունենալու դեպքում այդ քայլին չէի գնա: Երաշխիքներ տրվել են Ալեքսան Հարությունյանի կողմից, Սամվել Բաբայանի ուժերի օժանդակության մասին և այլ ուժերի, որ Հայաստանում են, հեռուստատեսության ուղիղ եթերի, ԱԱ և ՆԳ նախարարների լոյալության մասին»:
Հավելեմ, որ Ալեքսան Հարությունյանը Քոչարյանի աշխատակազմի ղեկավարն էր, իսկ նա առանց Քոչարյանի գիտության չէր համարձակվի երաշխիքներ տալ:

Արմենակ Արմենակյանի սպանության առեղծվածը

«Արմենակյանին սպանողը դատարանում չէ», -ասում էր ոճրագործներից Էդիկ Գրիգորյանը, ակնարկելով, որ իրենք չեն սպանել Արմենին:
«Մեզ համար ի՞նչ տարբերություն, յոթ հոգու ենք սպանել, թե՝ ութ», – նորից ակնարկելով, որ Կարենը չի սպանել Արմենին, ասում էր Նաիրին:
Ո՞վ է սպանել: Դրսից ովքե՞ր են սպանել, ոճրագործների բանդայից, թե ուրիշները:

Այս հարցերի պատասխանը ոճրագործության բացահայտման բանալին է՝այդ ուրիշները ովքե՞ր էին:

Պատահական չի, որ հաջորդ օրը շրջանառվեց անհեթեթ մի վարկած, ըստ որի Կարեն Հունանյանը դուրս է եկել միջանցք և այնտեղ ավտոմատով սպանել Արմենին, քանի որ նա փորձել է դիմադրել: Եթե Արմենը փորձեր մտնել դահլիճ, դա մի քանի վայրկյանի հարց էր, իսկ տեսագրությունից երևում է, որ ոճրագորը դահլիճից դուրս չի եկել: Դա փորձ էր թաքցնել իրականությունը:

Մի ուրիշն էլ (Աժ-ի աշխատակից) իր կեղծ ցուցմունքում ասում է, թե ինքը տեսել էր, որ Արմենը նստած էր բազմոցին, դուրս եկել Կարենը և սպանել, ինքն Էլ վախից ուշաթափվել է, ընդ որում, մեկ պնդում է, որ սպանողը շիկահեր, քառասուն տարեկան մարդ էր, այնուհետև փոխում է ցուցմունքը՝նկարագրելով Կարեն Հունանյանին, նրա նկարը ցույց տալուց հետո:

Պատկերացնու՞մ եք, ներսում կրակոցներ են, իսկ Արմենը անխռով նստած է բազմոցին: Այս վկային Նաիրին հարցնում է, թե ինչու՞ ուշքի գալուց հետո չփախավ կարճ ճանապարհով, մանավանդ իբրև աշխատակից լավ գիտեր կարճը, այլ գնաց երկար ճանապարհով: Վկայի փոխարեն ինքը պատասխանեց՝որովհետև դու փորձել ես փախչել կարճ ճանապարհով, բայց այնտեղ տեսել ես ոստիկանների ու գնացել ես երկար ճանապարհով:

Ուրեմն հետևությունը մեկն է, դահլիճում կրակոցների պահին Արմենը միջանցքում չի եղել, նա եղել ճաշարանում: Այս փաստը դատարանում կարող էին հաստատել Մանվել Բադեյանը և Գուրգեն Եղիազարյանը, որոնք այդպես էլ ի պատասխան մեր բազմաթիվ միջնորդությունների՝ դատարան չեկան:

Լսելով կրակոցներ, Արմենը շտապել է դահլիճ, աստիճաների վրա նա սպանվել է: Սա ենթադրություն չէ: Մեղադրականում նշվում է, որ աստիճանների վրա եղել է 400 սմ քառակուսի մակերեսով արյան հետք, որից նմուշ է վերցվել փորձաքննության համար: Իմ բազմաթիվ հարցադրումներին, թե ու՞մ արյունն է եղել, դատարանը, մեղադրողները որևէ ողջամիտ պատասխան չտվեցին: Արմենին կրակել են ներքևից: Դա է վկայում գնդակի անցքի Էլիպսաձև լինելը և կրակոցի հետևանքով միջանցքի պատուհանին առաջացած անցքը:

Դրսում լսելով կրակոցներ, Նաիրին կարծելով, թե հարձակվում են իրենց վրա, պատգամավոր Ժիրայր Գևորգյանին ուղարկում է միջանցք ասելով, որ զգուշացրու, եթե այդպիսի փորձ անեն, ապա բոլոր պատգամավորներին կոչնչացնի: Գևորգյանը դուրս է գալիս միջանցք, աստիճանների մոտ հանդիպում է այդ բարձրաստիճան ոստիկաններին, ներկայանում է որպես «Միասնություն» դաշինքի անդամ: Ոստիկանները այնպես են ծեծում նրան, որ նա երկար ժամանակ բուժվում է հիվանդանոցում:

Հասկանալով, որ Արմենի սպանության բացահայտումը կտա նրա կապը ոստիկանների (իշխանության) հետ, դատարանը և մեղադրողները ամեն ինչ արեցին այն թաքցնելու համար: Բայց այնքան փնթի են աշխատել, որ հեշտ է գործը վերաբացվելիս, ապացուցվի այդ կապը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում