Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մետրոյի «Շենգավիթ» կայարանի մոտ երկու օպերները ոլորել են քաշքշուկի մեջ ընկած երիտասարդի ձեռքերը և դաժան ծեծի ենթարկել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Վարդան Ա. Գրիգորյանի նախագահությամբ սկսվեց Բաբկեն Ալավերդյանի և Արամ Հակոբջանյանի գործի դատական քննությունը:

Բաբկեն Ալավերդյանը ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի թմրամոլության դեմ պայքարի գծով ավագ օպերլիազոր է եղել, իսկ Արամ Հակոբջանյանը՝ նույն բաժանմունքի օպերլիազոր:

Նրանց մեղադրանք է առաջադրված բերման ենթարկելու ժամանակ քաղաքացուն «պատժելու նպատակով խմբի կազմում խոշտանգելու համար»՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Ամբաստանյալների նկատմամբ կիրառված է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ:

Ըստ մեղադրանքի՝ 2019 թվականի մարտի 2-ին Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ Հովնան Ա.-ն մոր ծննդյան օրվա առթիվ օգտագործել է ոգելից խմիչք, ապա կրտսեր եղբոր՝ 15-ամյա Ն.-ի հետ եկել է Երևան՝ մորաքրոջ որդուն այցելելու նպատակով:

Ժամը 18-ի սահմաններում եղբայրները կանգնած են եղել մետրոյի «Շենգավիթ» կայարանի դիմաց: Նրանց կողքով անցնող երկու երիտասարդ ծաղրական արտահայտություն են արել Հովնանի հասցեին, վեճ ու փոխադարձ քաշքշուկ է սկսվել:

Այդ պահին մետրոյի «Շենգավիթ» կայարանի մոտ կանգնած մեքենայում էին քաղաքացիական հագուստով երեք ոստիկաններ՝ ներկա գործով ամբաստանյալներ Բաբկեն Ալավերդյանը, Արամ Հակոբջանյանն ու համայնքային ոստիկանության տեսուչ Վարդան Բ.-ն:

Վերջիններս մոտեցել են միմյանց քաշքշող երիտասարդներին, չեն ներկայացել, որ ոստիկաններ են, այլ, ըստ մեղադրանքի, կոպիտ տոնով պահանջել են, որ Հովնանն ու նրա անչափահաս եղբայրը հեռանան: Վերջիններս, կարծելով, թե մոտեցածները իրենց քաշքշողների ընկերներն են, հայհոյանքներ են տվել ու քաշքշել են նրանց: Այդ հանգամանքից զայրացած՝ Վարդան Բ.-ն անչափահաս Ն.-ին նստեցրել է իրենց մեքենայի առջևի աջ՝ ուղևորի նստատեղին, իսկ Բաբկեն Ալավերդյանն ու Արամ Հակոբջանյանը, ըստ մեղադրանքի, ոլորելով Հովնան Ա.-ի ձեռքերը, նրան նստեցրել են մեքենայի հետևի նստատեղին, այդ ընթացքում բերման ենթարկվողի գլուխը դիպել է նստարանին: Օպերլիազորներ Ալավերդյանն ու Հակոբջանյանը, ըստ մեղադրանքի, երկու կողմերից նստել են Հովնանի կողքերին, ու սկսել են մեկ միասնական դիտավորությամբ հարվածներ հասցնել նրան՝ իրենց քաշքշելու և հայհոյանքներ հնչեցնելու համար պատժելու նկատառումով:

Հարվածների արդյունքում Հովնան Ա.-ին պատճառվել է ուժեղ ֆիզիկական ցավ, նրա առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, գոտկային ողերի մի քանի ելունների կոտրվածքի և այլ վնասվածքների ձևով:

Դատական նիստի սկզբում ամբաստանյալների շահերի պաշտպան, փաստաբան Գ. Մալխասյանը միջնորդություն ներկայացրեց: Նա դատարանի ուշադրությունը հրավիրեց մեղադրական եզրակացության ձևակերպման վրա, որտեղ ամբաստանյալներից յուրաքանչյուրի մեղադրանքի մեջ որպես խոշտանգումների տուժող նշված է միայն Հովնան Ա.-ի անունը, մինչդեռ գործով տուժող է ճանաչված նաև Հովնանի կրտսեր եղբայրը՝ անչափահաս Ն.-ն, ում նկատմամբ կոնկրետ տվյալ գործով երկու ամբաստանյալների կողմից բռնություն գործադրելու, խոշտանգելու վերաբերյալ ոչինչ նշված չէ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ անչափահասին մեքենա է նստեցրել համայնքային ոստիկանության տեսուչ Վարդան Բ.-ն, որի վերաբերյալ գործի նախաքննության ընթացքում կայացվել է որոշում՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա գործողություններում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Պաշտպանը միջնորդեց, որ դատարանը դադարեցնի անչափահաս Ն.-ի՝ տուժողի կարգավիճակը, քանի որ այս գործով երկու ամբաստանյալներից որևէ մեկին մեղսագրված չէ անչափահասի նկատմամբ խոշտանգում կատարելու որևէ գործողություն:

Դատական նիստին տուժողները՝ Հովնան Ա.-ն, անչափահաս Ն.-ն ու նրա օրինական ներկայացուցիչը, չէին ներկայացել: Ներկայացել էր միայն տուժողների ներկայացուցիչ փաստաբան Նալբանդյանը, ով խոստացավ, որ հաջորդ նիստին տուժող կողմն ամբողջ կազմով ներկա կլինի:

Դատարանը պաշտպանի միջնորդության քննարկումն ու լուծումը հետաձգեց, դրանց կանդրադառնա անչափահաս տուժող Ն.-ի ու նրա օրինական ներկայացուցչի ներկայության պայմաններում:

Ամբաստանյալների շահերի պաշտպան Գ. Մալխասյանը հանդես եկավ ևս մի միջնորդությամբ՝ չդատակոչված մի քանի վկաների դատակոչի ցուցակում ավելացնելու և դատարանում հարցաքննելու վերաբերյալ:

Այս գործով դատակոչված է… երկու վկա, բայց գործի նախաքննության ընթացքում շատերն են հարցաքննվել: Պաշտպանը մատնանշեց՝ երկու դատակոչված վկաներն էլ տուժողների ազգանվանակիցներն են, հենց միայն նրանց դատակոչելու հանգամանքը, ըստ պաշտպանի, արդեն ցույց է տալիս, որ գործը քննվել է խիստ միակողմանի, ցուցաբերվել է կողմնակալ վերաբերմունք, անտեսվել են իր պաշտպանյալների հայտարարությունները, որ իրենք չեն գործել մեղսագրված արարքները:

Ըստ պաշտպանական կողմի՝ տուժող Հովնան Ա.-ն վնասվածքները ստացել էր մինչև օպերլիազորների մոտենալը…

Պաշտպանը նշեց՝ նախաքննության ընթացքում հարցաքննվել են մարդիկ, ովքեր հաստատել են Ալավերդյանի ու Հակոբջանյանի ասածները՝ անմեղության վերաբերյալ, բայց վարույթն իրականացնող մարմինը այդ վկաներին՝ հինգ հոգու, չի դատակոչել: Պաշտպանը միջնորդեց նրանց ավելացնել դատակոչի ցուցակի մեջ, ինչպես նաև դատակոչել նախաքննության ընթացքում չհարցաքննված, բայց դեպքին ականատես երկու անձի՝ համայնքային ոստիկանության տեսուչ Վարդան Բ.-ին, ում նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ քննիչը որոշում է կայացրել՝ հանցակազմի բացակայության հիմքով, ինչպես նաև դեպքի պահին մետրոյի «Շենգավիթ» կայարանի մոտ կայանված մեքենայում գտնված, Հովնանին և նրա կրտսեր եղբորը ոստիկանների կողմից մեքենա նստեցնելուն ականատես եղած քաղաքացուն: Պաշտպանական կողմը ուներ հիշյալ երկու անձանց գրավոր դիմումները դատարանին, որ պատրաստ են ցուցմունք տալ դատարանում՝ դեպքի պահին իրենց տեսածի վերաբերյալ:

Մեղադրող դատախազ Մնացականյանն ասաց, թե պաշտպանի այս միջնորդության լուծումը պետք է հետաձգվի, դատարանը կարող է դրան անդրադառնալ այն բանից հետո, երբ կհետազոտվեն գործով բոլոր ապացույցները ու պաշտպանական կողմը կշարունակի պնդել, որ հիշյալ յոթ քաղաքացիները որպես լրացուցիչ վկաներ հրավիրվեն դատարան ու հարցաքննվեն:

Տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Նալբանդյանը միացավ մեղադրողի դիրքորոշմանը:

Դատարանը, սակայն, հիմնավոր գնահատեց պաշտպանի միջնորդությունն ու այն բավարարեց ամբողջությամբ:

Հետևաբար՝ այս գործով դատակոչի ցուցակում արդեն ինը վկա կա:

Մեղադրող դատախազ Մնացականյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Ամբաստանյալ Բաբկեն Ալավերդյանը սկզբում հայտարարեց, թե մեղադրանքի իմաստն իրեն անհասկանալի է: Սա պաշտպանական տակտիկայից բխող հայտարարություն էր: Նախագահողը «պարզ, մարդկային լեզվով» մեկ անգամ ևս ներկայացրեց առաջադրված մեղադրանքը, ինչից հետո ամբաստանյալը հայտարարեց, թե իրեն մեղավոր չի ճանաչում: Իրեն մեղավոր չճանաչեց նաև Արամ Հակոբջանյանը՝ նշելով, թե մեղադրանքն արհեստածին է, իրականության հետ ոչ մի կապ չունեցող:

Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման հաջորդականությունը՝ կհարցաքննվի տուժող Հովնան Ա.-ն, մինչ այդ՝ դատարանը կքննարկի ու կլուծի պաշտպանի միջնորդությունը՝ անչափահաս Ն.-ի՝ տուժողի կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ. եթե այդ կարգավիճակը չդադարեցվի՝ որպես տուժող կհարցաքննվի Ն.-ն, եթե դադարեցվի, նա երևի կհարցաքննվի որպես ականատես վկա: Այնուհետև դատարանը կհետազոտի գործում առկա փաստաթղթերն ու այլ ապացույցները և վերջում կհարցաքննի ամբաստանյալներին:

Դատական հաջորդ նիստի նշանակման ժամանակ նախագահողը հայտարարեց, որ իր վարույթում կա…72 քրեական գործ, այդ թվում՝ «Սասնա Ծռերի» գործի «երրորդ մասը», այնպես որ՝ այս գործով հաջորդ նիստը, նկատի ունենալով նաև մեղադրող դատախազի՝ արձակուրդում լինելու հանգամանքը, նշանակվեց… դեկտեմբերին…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում