Friday, 29 03 2024
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը

Նոր Հոկտեմբերի 27 չունենալու համար իշխանությունը «պիտի խելք ունենա»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը

-Պարոն Հայրապետյան, այս տարի լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 20-րդ տարելիցը։ Ձեր կարծիքով, ի՞նչ հարված այն հասցրեց Հայաստանի Հանրապետությանը։

– Ամենից մեծ հարվածը, թերևս, այն էր, որ ի ցույց դրվեց, որ մենք խոցելի պետություն ենք:

-Ի՞նչ դասեր քաղեց երկիրը ահաբեկչությունից։

– Ժողովուրդը հերթական անգամ ատեց ահաբեկչությունը, որն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Երևի թե հասկացանք նաև, որ անկախությունը պահելը թանկ գին է պահանջում: Երկրի նախկին ղեկավարների համար հոկտեմբերի 27-ի դասը ձեռք բերած վախն էր, և նրանք մի փոքր ավելի ետ կանգնեցին մեր ինքնիշխանությունից, քան կարելի է դա տեղավորել զգուշավորության սահմաններում: Իսկ ներկա իշխանության գլուխը՝ Նիկոլ Փաշինյանը, չգերազանցված ու խորն ընկալում ունի այդ դասի մասին, որը մահապարտի անվախությամբ և պատմության շրջված անիվը շտկելու վճռականությամբ արտահայտեց Պապ թագավորի մասին իր խոսքում: Վարչապետը ողբերգության պարբերական կրկնության պատկերացումն ունի մինչև վերջ, պատկերացնում է դրա օրինաչափությունները, մեխանիկան, քիմիան: Ինքն իրենն ասաց, մնում է մե՛նք տեր կանգնենք այդ դասի նրա ընկալմանը, որը, ըստ իս, միակ արժանապատիվն է ու միակ իրատեսականը: Առաջն Աստված:

-Նախկին իշխանություններն ամեն կերպ խափանեցին գործի քննությունը։ Ձեր կարծիքով, նոր իշխանությունները կունենան այնքան համարձակություն վերաբացելու այն։

– Պարոն Քոչարյանի իշխանության կողմից գործի քննության խափանումը և պարոն Սարգսյանի իշխանության կողմից գործին նոր բան հավելելուն չգնալը քիչ առաջ հիշատակածս վախի արտահայտությունն են՝ խառնված իրատեսության գավառական ընկալման հետ: Ձեր հարցադրման մյուս մասի հետ, թե արդյո՞ք նոր իշխանությունները կունենան այնքան համարձակություն գործը վերաբացելու համար, թույլ տվեք չհամաձայնել հիմնավորապես: Դա տվյալ պարագայում համարձակության հետ որևէ առնչություն չունի: Այդպիսի մի գործ անկոտրում համառությամբ փորձեց պարզաբանել հիշատակածս Պապ թագավորը՝ հեռավոր 374 թվակականին: Հետևանքը եղավ այն, որ իրեն Հայաստանի գահին բերած քրիստոնյա, կրկնեմ՝ քրիստոնյա, Բյուզանդիան, իր երկգլխանի արծվի զինանշանի ներքո, հայազգի գործակալ աբորիգենների հետ համագործակցությամբ թունավորեց ու խողխողեց: Այդտեղի՛ց սկսվեց հայոց պատության վարընթաց բեկումը: Մի՞թե մենք դրա կրկնությունն ենք ուզում: Կա քարը շպրտելու և քարը հավաքելու ժամանակը: Մի՞թե հենց հիմա է նոր երկգլխանի արծվին պատերազմ հայտարարելու ժամանակը: Այլ բան, որ այսօր գործը վերաբացելով՝ թույլ հնարավորություն կա վերջապես արժանին հատուցել տեղական գործակալ աբորիգենների այն շրջանակին, որի, ինչպես Չարենցը կասեր, «նաիրյան ստոր դավաճանության» պատճառով հնարավոր եղավ 1999-ին գնդակահարել Հայաստանի ինքնիշխանության բարձր մակարդակը:

-Վերջին շրջանում ակտիվացել է Հոկտեմբերի 27-ի ահաբեկիչներից Նաիրի Հունանյանը, որը նույնիսկ վաղաժամ ազատվելու դիմում է ներկայացրել։ Ըստ Ձեզ, արդյո՞ք նրա ակտիվացումը կարող է կապած լինել հակահեղափոխական զանգվածի վարքի հետ, թե՞ Հունանյանը սեփական խաղն է խաղում։

– Անշուշտ, դա կապված է որոշակի զանգվածի՝ վերոնշյալ գործակալ աբորիգենների՝ եթե չասենք  ակտիվացման, ապա գոնե հույսերի ու հաշվարկների հետ: Բայց որ Նաիրին կարող է օդի մեջ այդպիսի հանձնարարական ու առևտրի ասպարեզի հնարավորություն որսալով՝ սեփական պարտիա խաղարկել, միանգամայն տրամաբանական է: Դրանք միմյանց չեն հակասում: Խնդիրն այն է, թե ներկա իշխանությունը որքա՞ն մտավոր և այլ կարգի ռեսուրսներ ունի, մինչև որոշակի սահմանագիծ խաղին ընդառաջ գնալով, թակարդում չհայտնվելու: Բարեբախտաբար այդ հանձնառությունը ստանձնել է բավականին խելացի Արման Բաբաջանյանը: Պարտիան սկսված է: Այստեղ էական են լինելու արագությունները, ուժգնությունը, որոշակի սահմանի գիտակցումը, ինչպես Արթուր Մեսչյանը կասեր՝ «Կանգառը»:

-Ի՞նչ պիտի անի Հայաստանի իշխանությունը՝ նոր արյունահեղությունից զերծ մնալու համար։

– «Պիտի խելք ունենա»,- ինչպես կասեր «Սարոյան եղբայրներ» ֆիլմի հերոսը, մանավանդ որ այս անգամ այդ արյունը ոչ միայն Հոկտեմբերի 27-ի օրինակով սիրելի առաջնորդների թանկ արյունը կարող է լինել, այլև մի ամբողջ ժողովրդի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում