Իրաքի պետական հեռուստատեսությունը հրապարակել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիին ոչնչացնելու հատուկ գործողության ենթադրյալ վայրի տեսանյութը, փոխանցում է Reuters-ը:
Տեսանյութը Twitter-ում տեղադրվել է Kurdistan 24 հեռուստաալիքի կողմից, որը տեղակայված է իրաքյան Քրդստանում (երկրի ներսում ինքնավար շրջան):
Ցերեկը նկարահանված տեսանյութում ցուցադրվում է Սիրիայի հյուսիս-արևմտյան Բարիշա գյուղի խառնարանը, պատառոտված և արյունոտ հագուստն ընկած է գետնին: Հետին պլանում մի քանի հոգի են երևում:
Ավելի ուշ հեռուստաալիքը հրապարակել է ևս մեկ տեսանյութ, որն, իբր, նկարահանվել է գործողության վայրում: Կադրերում երևում է այրված մեքենայի կմախքը, որի կողքին տեղի բնակիչներ են:
Պաշտոնապես ԱՄՆ-ում ալ-Բաղդադիի ոչնչացումը չի հաստատվել: Ավելի վաղ, պետության ղեկավար Դոնալդ Թրամփը Twitter-ում գրել էր, որ «շատ կարևոր բան է պատահել», Սպիտակ տան մամուլի ծառայությունը ներկայացրել է նախագահի ելույթը:
Footage of the site in northwest #Syria's Idlib province where a US raid reportedly killed #ISIS leader Abu Bakr al-Baghdadi. #Baghdadi
Details: https://t.co/BJpGv9jyPb pic.twitter.com/fqrqCFgLal
— Kurdistan 24 English (@K24English) October 27, 2019
Footage shows the aftermath of a US raid on the Barisha village in northwest #Syria, where #ISIS leader Abu Bakr al-Baghdadi was reportedly killed. #Baghdadi
Read: https://t.co/pmo8r53050 pic.twitter.com/oJr3YhMedA
— Kurdistan 24 English (@K24English) October 27, 2019