Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ նախքան «Իսլամական պետություն» կուսակցության առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին վերացնելու գործողության մեկնարկը, ԱՄՆ զինված ուժերը համաձայնության են եկել թուրքական զորքերի հետ, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով պաշտպանության գերատեսչության հայտարարությանը:
Պաշտպանության նախարարությունը նշել է, որ Միացյալ Նահանգների և Թուրքիայի զինված ուժերը տեղեկատվություն են փոխանակել:
Ինչպես գիտեք, Ալ-Բաղդադիի ոչնչացման մասին տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել: