Տեղեկատվությունն այն մասին, որ ԱՄՆ զինծառայողները կատարել են հատուկ գործողություն և ոչնչացրել են ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին, համապատասխանում է իրականությանը: Այս մասին հաղորդել է իրաքյան հետախուզության աղբյուրը՝ փոխանցում է INA գործակալությունը:
«Հետախուզությունում բարձրաստիճան աղբյուրը հաստատել է, որ ԴԱԻՇ-ի պարագլուխ ալ-Բաղդադին և խմբավորման իրաքցի հրամանատարները ոչնչացվել են սիրիական Իդլիբում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պարբերականի զրուցակիցը նաև ընդգծել է, որ Իրաքը նշանակալի դեր է կատարել գործողության անցկացման մեջ:
Իր հերթին երկրի անվտանգության ոլորտում աղբյուրը հաղորդել է նաև Reuters-ին, որ Սիրիայում հաստատել են ալ-Բաղդադիի ոչնչացման մասին տեղեկատվությունը: