Ինչպես նախկինում` ՄԱԿ-ը կրկին կոչ է անում Ուկրաինայի դրությունը կարգավորելու համար ձգտել երկխոսության և խուսափել առճակատումից: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Ջուարիկին` Ղրիմի պատճառով Ռուսաստանին ձայնի իրավունքից զրկելու` ԵԽԽՎ որոշման հետ կապված:
«Ինչպես մենք արդեն հայտարարել ենք` անհարժեշտ է ձգտել քաղաքական կարգավորման և երկխոսության` խուսափելով այն ամենից, ինչը կարող է բորբոքել հակամարտություն»,- ասել է Ջուարիկը:











































