ԱՄՆ իշխանությունները սխալ թույլ կտան, եթե անտեսեն Հյուսիսային Կորեայի հետ ապամիջուկայնացման մասին բանակցությունների վերջնաժամկետը: Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան ներկայացուցիչ Կիմ Են Չխոլյայի անունից այսպիսի հայտարարություն է տարածել հյուսիսկորեական պետական KCNA գործակալությունը: Փխենյանը որպես այդպիսի ժամկետ սահմանել է 2019 թվականի վերջը:
Կիմ Են Չխոլյայի խոսքով՝ այդ ժամանակ կավարտվեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «անձնական սերտ հարաբերությունները» Հյուսիսային Կորեայի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ինի հետ, եթե Վաշինգտոնը չընդունի անհրաժեշտ միջոցներ:
«Լինում են հավերժ թշնամիներ, սակայն չեն լինում հավերժ բարեկամներ»,- ասվում է Հյուսիսային Կորեայի նախագահի հայտարարության մեջ:
Վաշինգտոնը ցուցաբերում է «խորամանկ և կոշտ» ճնշում Փխենյանի վրա՝ պնդում է Կիմ Են Չխոլյան: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ժամանակ չի տրամադրում հյուսիսկորեական կոչերին՝ ապամիջուկայնացման հիմնահարցը լուծելու նոր մոտեցման վերաբերյալ: