Ռուսական ռազմական ոստիկանությունը ժամանել է Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի քաղաք: Այս մասին հաղորդում է TASS-ը:
Նշվում է, որ ժամանման նպատակը թուրք գործընկերների հետ համատեղ տարածքի պարեկությունն է՝ համաձայն ստորագրված հուշագրի:
Ռազմական ոստիկանության սպա Միխաիլ Ելսուկովը հայտարարել է, որ պարեկության երթուղին արդեն համաձայնեցված է, նաև հավելել է, որ ռուս զինվորականներին ուրախությամբ են դիմավորել: