Thursday, 25 04 2024
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

Եթե անգամ ԱՄՆ-ից էլ մի հարյուր պաշտպան միանա, միևնույն է՝ Քոչարյանը պատասխան է տալու իր կատարած արարքների համար

Կարո Կարապետյանը 2001 թվականից ապրում է ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում։ Նա իրավաբան է, «Human Rights Defense» իրավապաշտպան կազմակերպության նախագահն է։ Մինչև ԱՄՆ մեկնելը Կարո Կարապետյանն իրավապաշտպան գործունեություն է իրականացրել Հայաստանում։ 1998թ․ ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ եղել է ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ, ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Շահնազարյանի վստահված անձը։

Անցումային արդարադատության, Սահմանադրական դատարանում ստեղծված ճգնաժամի մասին Կարո Կարապետյանի հետ զրույցը ներկայացնում ենք ստորև։

-Հեռվից հետևելով հայաստանյան իրադարձություններին, Սահմանադրական դատարանում առաջացած ճգնաժամին՝ ի՞նչ հետևություններ եք արել, ինչպե՞ս եք պատկերացնում հանգուցալուծումը։

-Նախ ասեմ, որ ես իմ տեսակետները բազմիցս արտահայտել եմ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Սահմանադրական դատարանը դատական համակարգում, իմ կարծիքով, արհեստածին մարմին է, նրա գոյությունը ոչնչով պայմանավորված չէ։ Բոլորս էլ գիտենք, որ ժամանակին Գագիկ Հարությունյանին աշխատանքով ապահովելու համար էր այն ստեղծվել։ Եվ Գագիկ Հարությունյանի օրոք էլ այդ մարմինը երբեք չծառայեց իր նպատակներին։ ՍԴ-ն պարբերաբար դակում էր կեղծված ընտրությունները, կարելի է ասել, որ ՍԴ անդամները կատարեցին այնպիսի գործողություններ, որոնք իրենց մեջ պարունակում են հանցանշաններ, քանի որ լեգիտիմացրել են բոլոր համապետական ընտրությունները։ 1998թ․ ՀՀ նախագահի ընտրություններից հետո, երբ թեկնածուները բողոքեցին ՍԴ, նրանցից մեկի բողոքը չընդունվեց։ Իսկ դրա պատճառն այն էր, որ ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանին և Ֆելիքս Թոխյանին ներկայացրինք փաստաթղթեր, որոնք ակնառու ի ցույց էին դնում ընտրություններում տեղի ունեցած խախտումների և սխալների քանակը։ Եվ Ալվինա Գյուլումյանը, տեսնելով այդ փաստաթղթերը, մի կողմ հրեց դրանք և միամտորեն բացականչեց՝ դրանից դուրս է գալիս, որ Ռոբերտ Քոչարյանը չի ընտրվել։ Ես էլ ավելացրի՝ հենց դա էլ պնդում ենք, որ Սահմանադրական դատարանը քննի այդ գործը։ Ինձ համար ՍԴ-ն մնում է անհասկանալի մարմին։ Եվ հատկապես Հայաստանի նման փոքր երկիրը նման ուռճացված դատական համակարգի կարիք չունի։ Կարծում եմ, որ օրինական օրենսդիր և գործադիր իշխանություններ ձևավորելուց անմիջապես հետո Հայաստանում դատական համակարգ կոչվածը պետք է վերից վար փոխվեր։ Սահմանադրության պահանջն է՝ ձևավորել դատական իշխանություն։ Իսկ դատական իշխանությունն ենթադրում է, որ դատավորները բացառապես ենթարկվում են օրենքին։ Իսկ դատական համակարգ կոչվածը պետք է կազմաքանդել։ Իսկ դրա համար բոլորը պետք է ազատվեն աշխատանքից, և վերից վար լինեն նոր նշանակումներ, այլապես դատական իշխանությունը չի ձևավորվի։ Ես կարծում եմ, որ ՍԴ անդամների իրավախախտումները պետք է լինեն քննարկման առարկա, նրանք պետք է օգնեն իրավապահներին՝ բացահայտելու, թե քաղաքական իշխանությունը ինչ ճնշումներ է գործադրել իրենց վրա, որպեսզի իրենք կատարեն նման իրավախախտումներ։

-Կա մտավախություն, որ նոր նշանակված դատավորներն էլ կծառայեն ներկա իշխանություններին։ Բացի դրանից՝ խոսվում է, որ մենք այդքան պրոֆեսիոնալ դատավորների թեկնածուներ չունենք։

-Ես կարծում եմ, որ ժամանակակից Հայաստանն իրավաբանների, իրավագետների ավելի շատ ռեսուրսներ ունի, քան այդ մասին խոսվում է։ Ինձ թվում է, որ այդ հարցն օգտագործում են որպես հնարք՝ կարծրացած դատական համակարգը պահպանելու համար։

-Սահմանադրական դատարանը վարույթ չընդունեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագիծը, որը վերաբերում էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցմանը։ Ճգնաժամը հանգուցալուծելուն ուղղված ի՞նչ ուղի կմատնանշեիք։

-Սահմանադրությունը ենթակա չէ մեկնաբանման։ Եթե Սահմանադրության մեջ գրված է, որ Սահմանադրական դատարանը բաղկացած է դատավորներից, ապա այն կարող է բաղկացած լինել միայն դատավորներից։ Եթե որևէ իրավաբան, գիտնական, դատավոր կցանկանա այդ հարցով մտնել բանավեճի մեջ, ապա դա դեմ է Սահմանադրության տրամաբանությանը, քանի որ Սահմանադրությունը մեկնաբանման ենթակա չէ։ Եթե գրված է, որ ՍԴ-ն բաղկացած է դատավորներից, ուրեմն այդ մարդիկ պետք է լինեն դատավորներ։ ՍԴ անդամները կարող են լինել դատավորներ՝ սահմանված ընթացակարգով դատավորներ ընտրվելու դեպքում։ Եթե ոչ, ապա այն պահից, ինչ Սահմանադրությունն ընդունվել է, նրանք անելիք չունեն։ 1991 թվականից սկսած՝ մենք չենք ձևավորել դատական իշխանությունը, մենք սովետական դատական համակարգը վերցրել ենք նույնությամբ, փոխել ենք դատարանների անունները, իրականում չենք ստացել դատական իշխանություն։ Դատական իշխանությունն իրականում անկախ է, ոչ մի Վերաքննիչ դատարանի դատավոր, Վճռաբեկ դատարանի դատավոր, արդարադատության նախարարության աշխատակից, դատախազ, ոստիկան չի կարող նրա վրա ազդեցություն ունենալ։

-Նախկին ռեժիմը կոշտ դիմադրություն է ցույց տալիս հեղափոխական իշխանություններին, քանի որ տիրապետում է թե՛ ֆինանսական, թե՛ մեդիա ռեսուրսների, որոնց միջոցով էլ դիմում է մանիպուլյացիաների, փորձում է մարդկանց ուղեղները լվանալ։ Իշխանություններն ունե՞ն բավարար ռեսուրսներ՝ իրականացնելու բարեփոխումներ։

-Կատակով կարող եմ ասել, որ կա նույնիսկ ռեսուրսի ավելցուկ։ Այն լեգիտիմությունը, որն ունի այսօրվա իշխանությունը, աշխարհի շատ քիչ երկրների կառավարություններ կարող են ունենալ։ Ինչ վերաբերում է այդ բանավեճերին, ապա իշխանությունները շատ են հաշվի առնում դրանք, ինչի պատճառով էլ շեղվում են այն ճանապարհից, որով պետք է գնային։ Իշխանությունը պետք է հաշվի նստի իր ընդդիմախոսների հետ այն դեպքում, երբ բերվում են փաստարկներ։

-Նախկինում Ռոբերտ Քոչարյանի իշխանության դեմ պայքարած Դավիթ Շահնազարյանն այսօր հանդես է գալիս ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի, մասնակցել է նրա աջակցության համար կազմակերպված ստորագրահավաքին։ Ինչպե՞ս եք գնահատում նրա ներկա գործունեությունը։
-Ես ընդհանրապես քաղաքականության մեջ որևէ մեկի գործունեությունը չեմ գնահատում։ Քաղաքականության մեջ յուրաքանչյուր ոք ազատ է, կարող ես համաձայնել նրա հետ, կարող ես՝ չհամաձայնել։

-Ռոբերտ Քոչարյանի ձգձգվող դատավարությունն, ըստ Ձեզ, ի՞նչ ընթացք ունի։

-Դատավարությունում ավելի շատ դատավարության բնույթից դուրս հարցեր են քննարկվում։ Դատավարությունը չպետք է ձգձգվի, քայլեր պետք է ձեռնարկվեն, որ այն չխոչընդոտվի։ Պաշտպանական կողմը սխալ տակտիկա է ընտրել, քանի որ ամեն ինչ շատ ակնհայտ է։ Եթե անգամ ԱՄՆ-ից էլ մի հարյուր պաշտպան միանա նրանց, ապա միևնույն է՝ Ռոբերտ Քոչարյանն ու մյուսները պատասխան են տալու իրենց կատարած արարքների համար։ Պաշտպանական կողմն ամեն ինչ անում է, որ դատավարություն տեղի չունենա։ Քաղաքական միջոցառումներ են կազմակերպում, որոնք ո՛չ օրինականության հետ կապ ունեն, ո՛չ էլ այդ դատավարության։

-Հայտնի է, որ ամերիկահայ համայնքը միշտ եղել է ակտիվ, բողոքի ցույցեր է արել Հայաստանում կեղծված նախագահի ընտրությունների դեմ, աջակցել ընդդիմության թեկնածուներին։ Ինչպե՞ս է արձագանքում ամերիկահայ համայնքը թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի իշխանությունների գործունեությանը, նրանց իրականացրած քաղաքականությանը տարբեր ոլորտներում։

-Այսօր իրավիճակն այնպես է փոխվել, որ եթե քսան տարի առաջ մենք աշխատում էինք ամերիկյան իշխանությունների հետ, նրանց ներկայացնում էինք փաստեր, բողոքի ցույցեր էինք անում, ապա այսօր այնպիսի իրավիճակ է, որ դրա կարիքը չի զգացվում։ Ամերիկյան կառավարության վերաբերմունքը և մոտեցումները 180 աստիճանով փոխվել են դեպի դրականը։ Քսան տարի շարունակ ամերիկահայ համայնքի իննսուն տոկոսը եղել է ընդդիմադիր՝ գործող իշխանություններին, այսօր էլ այդ համայնքն աջակցում է Հայաստանի օրինական իշխանություններին։ Մարդիկ տեսնում են, որ ձևավորվել է օրինական իշխանություն, դրական են վերաբերվում նրան և սատարում են։ Եվ իշխանությունն այսօր պարտավոր է նոր ընթացակարգերով ձևավորել դատական իշխանություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում