ԱՄՆ-ի զորքերը Իրաքից վերադարձել են սիրիական Հասեկե նահանգ։ Շարասյունը շարժվում է ուղղաթիռների պաշտպանության ներքո։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Սիրիայի պետական հեռուստատեսությանը։
Ինչպես հաղորդվել է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկացել է 200 հատուկ նշանակության ուժեր թողնել Սիրիայի արևելքում: Կրեմլում ամերիկացի զինվորների ներկայությունը համարել են ոչ լեգիտիմ: