Friday, 19 04 2024
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

27×20. «Հոկտեմբերի 27». Երկու թիրախ` մեկ կրակոցով․ ո՞ւմ էր պետք Տիգրան Նաղդալյանի սպանությունը

Հոկտեմբերի 27-ի գործով վկաներից մոտ տասը, որոնք շատ որոշակի տեղեկություններ ունեին ոճրագործության մասին, այսօր չկան: Ահաբեկչական խմբի պարագլուխ եղբայրներ Նաիրի ու Կարեն Հունանյանների մորը՝ Նատտելա Գալստյանին, 2012-ին գետում խեղդված գտան, 2004-ին ԱԺ շենքում կախվելու միջոցով ինքնասպան եղավ գործով վկա Հասմիկ Աբրահամյանը։ Մյուս վկաների մահվան հանգամանքներն էլ խորհրդավոր ու կասկածելի են՝ էլեկտրահարություն, ավտովթար, կաթված բանտում։ Սակայն հատկապես ուշագրավ է Տիգրան Նաղդալյանի սպանության դրվագը։

2002թ. դեկտեմբերի 28-ին ծնողների տան շքամուտքում գլխին ստացած հրազենի կրակոցից մահացավ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը: Այս լուրը ցնցեց Հայաստանի հասարակությանը, որն ամանորյա պատրաստությունների մեջ էր: Սահմռկեցուցիչ սպանությունը տեղի ունեցավ մի շրջանում, երբ երկիրը թևակոխում էր նախագահական լարված մրցապայքարի հորձանուտ: Ակնհայտ էր, որ Նաղդալյանի սպանությունը քաղաքական էր, և կասկածից վեր էր նաև, որ այն օգտագործվելու էր Ռոբերտ Քոչարյանի կողմից` համակարգի հակառակորդների դեմ հալածանքներ սկսելու համար, մանավանդ, որ Նաղդալյանը համարվում էր հենց Քոչարյանի քարոզչական հրետանին:

Տիգրան Նաղդալյանը, անշուշտ, տաղանդավոր լրագրող էր` ինքնատիպ ձեռագրով, ոճով, կրեատիվ ասելիքով: Մյուս կողմից` այն, ինչ Նաղդալյանն անում էր Քոչարյանի իշխանության տարիներին, դժվար է լրագրություն անվանելը, որովհետև գործ ունեինք «ինֆորմացիոն քիլերության» հետ, որի թիրախը քաղաքական ուժերն ու գործիչներն էին, որոնք Քոչարյանից տարբերվող տեսակետներ ունեին: Հանրայինի եթերը վերածվել էր քաղաքական հաշվեհարդարի հարթակի: Այդ ամենը սրվեց Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, որովհետև Տիգրան Նաղդալյանն ու նրա շրջապատն առնվազն կասկածվում էին ահաբեկիչներին օժանդակելու մեջ, մանավանդ, որ Հանրայինում մոնտաժվել էր խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործությունը պատկերող տեսաերիզը: Դա չէր կարող տեղի ունենալ առանց Տիգրան Նաղդալյանի, անգամ` Ռոբերտ Քոչարյանի հրահանգի:

Հատկանշական է, որ Հոկտեմբերի 27-ից հետո Տիգրան Նաղդալյանի խոսքն ավելի սանձարձակ ու ագրեսիվ էր դարձել` որպես թիրախ ունենալով այն ուժերին, որոնք հետամուտ էին ոճրագործության լիարժեք բացահայտմանը: Գուցե Նաղդալյանը նման պատվեր ստացել էր հենց Բաղրամյան 26-ից, որպեսզի հետո մոտիվացվի նրա սպանության պաշտոնական վարկածը: Ավելի ուշ, երբ սպանության պատվիրատու «հայտարարվեց» Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայր Արմեն Սարգսյանը, ակնհայտ էր, որ պաշտոնական քարոզչամեքենան շրջանառության մեջ է դնելու վրեժխնդրության մոտիվը: Եթե նույնիսկ ընդունենք, որ այդ մոտիվն իրական է, ապա Վազգեն Սարգսյանի ընտանիքը կթիրախավորեր ոչ թե Նաղդալյանին, այլ` հանրային գիտակցության մակարդակում Հոկտեմբերի 27-ի կազմակերպման հետ ասոցացվող Ռոբերտ Քոչարյանին:

Իրականում` Տիգրան Նաղդալյանը Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատների համար առանցքային վկա էր, բանալի, որի միջոցով հնարավոր էր հասնել ոճրագործության կազմակերպիչներին: «Եթե ես երբևէ որևէ մեկին ասել եմ, պահանջել եմ, առաջարկել կամ ակնարկել եմ սպանել Տիգրան Նաղդալյանին՝ թող իմ տղան էլ Տիգրան Նաղդալյանի ճակատագրին արժանանա»,- այս նախադասությամբ է եզրափակել իր պաշտպանական խոսքը Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Արմեն Սարգսյանը: Վազգեն Սարգսյանի ընտանիքի պատվախնդրությանը ծանոթ յուրաքանչյուր մարդ կարող է հաստատել, որ այս խոսքերը չէին կարող օդի մեջ ասվել: Հասարակության ճնշող մեծամասնությունը հավատաց Արմենի անկեղծությանը, սակայն դատարանը մնաց անդրդվելի` Արմեն Սարգսյանին դատապարտելով 15 տարվա ազատազրկման: Եվ սա, չնայած այն հանգամանքին, որ սպանությունը կատարած Ջոն Հարությունյանը դատարանում քանիցս պնդել է, որ պատվերը ստացել է ոչ թե Արմեն Սարգսյանից, այլ` Հովհաննես Հարությունյանից (մականունը` Ապեր) ու Գեղամ Շահբազյանից։

Խորապես համոզված ենք, որ Հոկտեմբեր 27-ի և Տիգրան Նաղդալյանի սպանության պատվիրատուն նույն մարդն է: Իրավական պնդումներ չենք անում, արձանագրում ենք միայն, որ Հոկտեմբերի 27-ի միջոցով անսահմանափակ դարձավ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը, որն ամեն ինչ արեց Հոկտեմբերի 27-ի հետքերը մաքրելու համար: Տիգրան Նաղդալյանն այդ կարևոր «հետքերից» մեկն էր: Ընդ որում` Նաղդալյանի սպանությունը մեկ կրակոց էր` երկու թիրախով. սպանվեց Հոկտեմբերի 27-ի առանցքային վկան և հալածանքի ենթարկվեց ոճրագործության բացահայտման հիմնական պահանջատերերից մեկը` Վազգեն Սարգսյանի ընտանիքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում