Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Զոհրաբ Մնացականյանի «ծանր զրույցը»․ երբ հեղափոխությունը չի դառնում արդյունք

Հայաստանում բուռն քննադատության է արժանացել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը BBC հեռուստաընկերության «Ծանր զրույց» հաղորդաշարին: Թեմայի շուրջ նույնիսկ ձևավորվել է որոշակի կոնսենսուս․ Մնացականյանին մեղադրում են թե նախկինները և թե նույնիսկ մարդիկ, ովքեր հեղափոխության կողմնակիցներ են։ Իհարկե, շեշտադրումներն ու եզրահանգումները, առաջարկվող լուծումները միանգամայն տարբեր են։

Հարցազրույցի բովանդակությանն այլևս անիմաստ է անդրադառնալ, որովհետև այն ձախողված էր հայեցակարգային առումով ու հիմա թերևս անիմաստ է կանգ առնել դրա առանձին դրվագների, հատվածների վրա։ Ցավալին այն է, որ ԱԳ նախարարը «ստուգարքը» չհանձնեց աշխարհում մեծ հեղինակություն ունեցող ԶԼՄ-ին տված հարցազրույցում։ Ի դեպ, տեղին չէ զրուցավարին մեղադրել սուբյեկտիվիզմի, այսպես ասած՝ ադրբեջանամետ հարցերի համար, որովհետև Hard Talk-ը մշտապես նման է ռինգի, որտեղ հարցազրույց տվողը ստանում է «ծանր» հարվածներ ու կարող է «հաղթել», եթե լավ պատրաստված է։

Իհարկե, պարզունակ կլինի ամեն ինչ բարդել Զոհրաբ Մնացականյանի վրա ու, ասենք, պահանջել նրա հրաժարականը։ ԱԳ գործող նախարարը Հայաստանի լավագույն դիվանագետներից մեկն է․ այդ փաստն ընդունում են նույնիսկ նախկին համակարգի ներկայացուցիչները, որոնք ամեն բան սևացնելու հակում, կանխատրամադրվածություն ունեն։ Մյուս կողմից՝ լավ դիվանգետ լինելը չի երաշխավորում, որ մարդը կարող է լավ նախարար լինել։ Ի վերջո, դրա համար՝ դիվանագիտական հմտություններից բացի, անհրաժետ են քաղաքական որակներ, որոնք Զոհրաբ Մնացականյանի մոտ այնքան էլ տեսանելի չեն, համենայն դեպս՝ անցած մեկ ու կես տարում չեն դրսևորվել։

Այսքանով հանդերձ՝ օբյեկտիվ չի լինի ամեն ինչ բարդել ԱԳ նախարարի վրա՝ հասկանալով, որ խիստ սահմանափակ է նրա մանևրելու հնարավորությունը, արտաքին քաղաքականության մշակման հարցում սուբեկտությունը։ Տվյալ պարագայում՝ BBC-ի հարցազրույցը Հայաստանի արտաքին քաղաքականության հայելային դրսևորումն է։

Ասել ենք բազմիցս ու կրկնվենք՝ հեղափոխությունից հետո չի փոխվել ոչ միայն արտաքին քաղաքականության վեկտորը, այլ նաև՝ բովանդակությունը։ Այդ հանգամանքը Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է որպես ձեռքբերում, սակայն արտաքին քաղաքականության, այսպես ասած, «ռուսական» գիծը կասկածի տակ է դնում բուն հեղափոխության հաղթանակը։ Չենք կարող խոսել հեղափոխության արժեքների կապիտալիզացիայի մասին, եթե Հայաստանում շարունակում է պահպանվել ռուսական վասալության ռեժիմը։ Սա աքսիոմ է, ավելին՝ ժամանակակից աշխարհում չի կարող լինել ջրբաժան արտաքին ու ներքին քաղաքականության միջև։ Ահա այս ճշմարտությունն է, որ չի գիտակցվել գործող իշխանության կողմից, ինչի հետևանքով Զոհրաբ Մնացականյանն ակնհայտորեն «պարտվեց» BBC-ի «ռինգում»։

«Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը բխում է մեր հոգու խորքից, նույնիսկ համազգային նպատակ է, սակայն հակադիվանագիտական ու հակաքաղաքական թեզ է, դիվանագիտության լումպենացման դրսևորում ու բնական է, որ ԱԳ նախարարը մնալու էր այս թեզի տակ՝ չկարողանալով հաղթահարել փորձառու լրագրողի ճնշումը։

Մյուս կողմից՝ հրաժարվում եմ հասկանալ Մնացականյանի հարցազրուցի վերաբերյալ նախկինների հրճվանքը։ Միակ բանը, որը չի փոխվել նոր Հայաստանում՝ դա արտաքին քաղաքականությունն է, ուրեմն՝ Զոհրաբ Մնացականյանի «պարտությունն» առանձին վերցրած մեկ եթերում դա նախկին համակարգի քսանամյա քաղաքականության անփառունակ ֆիասկոյի ազդանշանն էր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում