Friday, 19 04 2024
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ

Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի խուճապը․ Նաիրի Հունանյանի «ստեղծած» նախագահների սնանկությունը

Պատգամավոր Արման Բաբաջանյանի ու Հոկտեմբերի 27-ն իրականացրած ոճրագործ խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հանդիպումն իսկական խուճապ է առաջացրել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի շրջապատներում, որոնց խոսնակները կատաղի հարձակման են անցել պատգամավորի դեմ՝ գուժելով, թե այդ հանդիպման նպատակը Քոչարյանի, Սարգսյանի և Ռուսաստանի դեմ ցուցմունքներ կորզելն է:

Ռևանշիստներն իրականում բացահայտում են իրենց վախերը, կանխատեսում են իրենց դժոխային հեռանկարը, երբ նրանց չի կարող փրկել որևէ արդարացում, ալիբի։ Մոտենում է մեծ հատուցման պահը։

Մյուս կողմից՝ հարց է առաջացնում, թե ինչո՞ւ են աղմկում նախկինները, ինչո՞ւ են հայտնվել անօգնական խուճապի ճիրաններում։ Անցած տարիներին դարձյալ եղել են դեպքեր, երբ պատգամավորներ հանդիպել են Հունանյանին, սակայն այդ հանգամանքը գրեթե անաղմուկ է անցել՝ հաշվի չառած բնական հետաքրքրությունից ծնված որոշակի ինտրիգը։ Հիմա իրավիճակ է փոխվել, երկրում հաստատվել է այլ ստատուս-քվո, Հայաստանում փոխվել է այն իշխանությունը, որը մի կողմից երաշխիքներ է տվել ոճրագործին, մյուս կողմից՝ փակել է նրա բերանը։

Նման իրավիճակում Նաիրի Հունյանյանը կարող է խոսել՝ հասկանալով իրավիճակի փոփոխության առանձնահատկությունները ու թերևս Բաբաջանյանի հանդիպման ընթացքում որոշ բաներ խոսել է։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, նրանց շրջապատները գրեթե վստահ են, որ խոսել է իրենց մասին։ Դե էլ ումի՞ց պիտի խոսի ոճրագործը, եթե ոչ այն համակարգի մասին, որն իր ահաբեկչության «հոգեզավակն» է, այն նախագահների մասին, որոնք իրենց իշխանությամբ ու լափածով պարտական են Նաիրի Հունանյանի կրակոցներին՝ դրանց ռուսական հետագծով։

Ի՞նչ տարբերություն Նաիրի Հունանյանի ու Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի միջև։

Հարցն ամենևին էլ հռետորական չէ, որովհետև գրեթե չկա տարբերություն։ Մեկը կրակել է պետականության վրա, մյուս երկուսը պետականության փլատակների վրա զբաղվել են թալանով ու գողապետության կառուցմամբ։ Հունանյանը «կտրել» է ռուսական վասալության ռեժիմի «կարմիր ժապավենը», Քոչարյանն ու Սարգսյանը եղել են ռուսական կայսրության կցապետության ժամդարմները՝ թալանի ինդուլգենցիայով։

Հիմա հասկանո՞ւմ եք՝ ինչու են այսքան խուճապահար Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմնակիցները․ նրանք հիմա համաձայն կլինեն, որ իրենց շեֆերը դատվեն Մարտի 1-ով, միայն թե՝ հնարավոր լինի խուսափել Հոկտեմբերի 27-ի ահեղ դատաստանից, որի ժամանակ նրանց չի կարող փրկել անգամ Նիկոլ Փաշինյանի «թավիշը» կամ ռուսաց ցարի «դաբրոն»։

«․․․Այն մարդիկ, ովքեր Թովմասյանի պաշտպանությանն են լծված, այդ իրադարձություններում շահագրգիռ են եղել և ոչ պակաս մասնակից են Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը: Ինչպես Նաիրին է ոչ թե պարագլուխ, այլ կատարող, այնպես էլ Հրայր Թովմասյանն է կատարող: Ինչպես Հոկտեմբերի 27-ին սպանվեց Հայաստանի պետականությունը և դեֆորմացվեց մեր երկիրը, այնպես էլ այսօր Հրայր Թովմասյանն իր ձեռքի տակ եղած գործիքակազմով, խրամատում դիրքավորված, իր շրջապատով՝ նրանցով, ովքեր Հոկտեմբերի 27-ի շահառու են դարձել, փորձում է թույլ չտալ, որ երկիրը նորմալ ընթացքի մեջ հայտնվի…20 տարի անց մենք մեր պետությունն ու պետականությունը նոր նաիրի հունանյաններից պաշտպանելու պարտականություն ունենք»,- Նաիրի Հունանյանի հետ հանդիպումից հետո ասել է Արման Բաբաջանյանը՝ միանգամայն հստակ ախտորոշելով քաղաքական խճանկարը, դասավորությունը։

Նույնիսկ կարծում եմ՝ Բաբաջանյանը փոքր-ինչ մեղմ է արտահայտվել, որովհետև Հունանյանին կարելի է ասոցացնել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ․ նրանք են ահաբեկչական կրակոցների միջոցով նախագահ դարձածները՝ ակամայից դառնալով ահաբեկիչի «հոգեզավակները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում