Wednesday, 24 04 2024
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵԽԽՎ-ի փոխարեն՝ բարեկամական խումբ. Հովհաննես Իգիթյանի հեռացման «կոմպենսացիա». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել և ողջունել է Ուկրաինայի Ռադայում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորման փաստը։ Խմբի ղեկավարն է «Ժողովրդի ծառա» նախագահական խմբավորման օդեսացի պատգամավոր, սպորտսմեն Արտյոմ Դմիտրուկը:

Հավելենք, որ Ուկրաինայի հետ ՀՀ ԱԺ-ի բարեկամական խումբը վերակազմավորվել է 2019 -ի ամռանը, իսկ մինչ այդ էլ նախորդ գումարման ԱԺ-ում ևս նման խումբ գոյություն ուներ։

Հիշյալ բարեկամական խմբի ղեկավարը Հովհաննես Իգիթյանն է, որն իր պատգամավորական գործունեության ընթացքում շատ հաճախ է հայտնվում ոչ ցանկալի իրավիճակներում։

Թերթի զրուցակիցը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, փոխանցել է, որ «Իմ քայլը» խմբակցության ներսում այդքան էլ միակարծիք չեն և դժգոհում են Իգիթյանին այդ բարեկամական խմբի ղեկավարումը վստահելու համար, քանի որ դեռևս վառ են ԵԽԽՎ-ում նրա հակառուսական հայտնի քվեարկության հիշողությունները։

Ռուսական ԶԼՄ-ները տեղեկություններ էին տարածում, որ Իգիթյանի՝ նման քվեարկության պատճառը կարող էին ուկրաինացի գործընկերները լինել, որոնք նրան խնդրել են չմասնակցել քվեարկությանը։

Թերթի տեղեկություններով, Իգիթյանին ԵԽԽՎ պատվիրակությունից հեռացնելու մասին խոսակցությունները կարծես իրականություն են դառնում, և առաջիկայում դրա մասին արդեն կհրապարակվի պաշտոնապես։

Մեր զրուցակցի խոսքերով, բարեկամական այս խմբի ղեկավարումը վստահելով Իգիթյանին՝ իշխանությունները ուզում են կոմպենսացնել ԵԽԽՎ պատվիրակությունից նրա հեռացումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում