Թուրքիան մոտ է Ռուսաստանի հետ Սու-35 կործանիչների գնման վերաբերյալ պայմանագիր կնքելուն, հաղորդում է Daily Sabah պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին:
Աղբյուրները հայտնում են, որ խոսքը 36 Սու-35 կործանիչ գնելու մասին է՝ Ռուսաստանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի MAKS ավիասրահ այցելությունից երկու ամիս անց:
Նշվում է, որ Անկարան և Մոսկվան կարող են պայմանավորվել նաև ռուսական ինքնաթիռների որոշ բաղադրիչների համատեղ արտադրության շուրջ: