Friday, 19 04 2024
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան

«Վերջին տասնամյակում տուրիզմի ոլորտում երկնիշ աճը նոր բան չէ, տրադիցիոն է»

«Առաջին լրատվական»-ի խնդրանքով տուրիզմի ոլորտի նվաճումներին ու խնդիրներին է անդրադառնում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

Զբոսաշրջության ոլորտում արձանագրված հերթական երկնիշ աճը շարունակական աճ է, ինչը ողջունելի է: Հպարտությամբ պետք է նշեմ, որ վերջին տասնամյակում երկնիշ աճն այս ոլորտում տրադիցիա է դարձել: Եթե տուրիզմի ոլորտի դինամիկան դիտարկենք՝ սկսած 2000-ից, որ պայմանականորեն կարելի է համարել Հայաստանի երրորդ հանրապետության համար զբոսաշրջության ստարտային տարի (այդ թվականից էլ ունենք զբոսաշրջության վերաբերյալ վիճակագրություն. 2000թ. 45000 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան), ապա դարագլխից առ այսօր, մեկ-երկու բացառությամբ, մշտապես կայուն աճ ենք ունեցել: Եղել է տարի, երբ այն 33%-ի է հասել, եղել է՝ 20%-ի, 25%-ի: 2015թ. պայմանավորված Ռուսաստանի տնտեսության վիճակով, ռուբլու շեշտակի արժեզրկմամբ, մոտ մեկ տոկոսանոց անկում ենք գրանցել: Այդ ժամանակ մեր զբոսաշրջային շուկայի, ընդհանուր զբոսաշրջային այցելությունների շուրջ 40-45%-ը կազմում էին ռուսաստանցի զբոսաշրջիկները: Ու չնայած այն բանին, որ մնացած բոլոր երկրներից այցելությունների աճ ունեինք, այդ տարի Ռուսաստանից ու Վրաստանից այցելությունների նվազումը բերեց բացասական ցուցանիշի: Հաջորդ տարվանից սկսեց վերականգնման փուլը, բայց ոչ երկնիշ աճով: Մնացած դեպքերում բացարձակ մեծամասնությամբ աճը եղել է շարունակական ու երկնիշ: Այսօր նույն դինամիկան կա և լավ է, որ աճի տեմպերը պահպանվում են: Կիսամյակի առումով նույնպես այս տարի, նախորդի համեմատությամբ, ավելի քան 12%-անոց աճ ունենք: Օրերս հրապարակվելիք 9 ամսվա տվյալներն էլ ավելի լավը կլինեն: Առնվազն 15% աճի ակնկալիք կա:

Զբոսաշրջային այցելությունների լայն աշխարհագրություն ունենք: Այդ միտումը ունենք տարիներ ի վեր, իսկ վերջին փուլում անզեն աչքով էլ տեսանելի է զբոսաշրջիկների բազմազգ լինելը: Գնալով՝ այցելությունների աշխարհագրությունն ընդլայնվում է և այդպես էլ պետք է լինի: Բայց պետք է շարունակենք ճիշտ զբոսաշրջային քաղաքականություն իրականացնել, ինչպես եղել է մինչ այս վարած պետական քաղաքականության, պետական մասնավոր արդյունավետ համագործակցության արդյունքում: Հատկապես պետք է նշել մեր մասնավոր հատվածի ստեղծագործ աշխատանքը, ջանքերը՝ ուղղված ոլորտի զարգացմանը, որ էապես նպաստել և նպաստում են դրան: Գումարած մեր ճանաչելիության բարձրացումը, հեղափոխական գործընթացները, դրական առումով էապես ազդել են մեր ճանաչելիության վրա: Ամբողջ աշխարհը, ամենահեղինակավոր լրատվամիջոցները տևական ժամանակ սևեռված էին Հայաստանի վրա, թե ինչպես եղավ, որ առանց մեկին նեղացնելու, խաղաղ միջոցներով հեղափոխություն իրականացվեց, երբ նույնիսկ զբոսաշրջիկները ցուցարարների հետ մասնակցում էին դրան՝ պարում, երգում:

Դա մեր իմիջի և ճանաչելիության վրա դրական առումով էական ազդեցություն ունեցավ: Ձևավորված ամբողջ ռեսուրսը, հավելած մի շարք լավ միջոցառումներ, մեզանում ավանդույթ դարձած փառատոնները իմիջային առումով գումարվեցին, ինչը լուրջ դրական ազդակ է զբոսաշրջության զարգացման համար: Այդքանով հանդերձ, ոլորտում շատ լուրջ խնդիրներ կան, որոնց լուծման հապաղման դեպքում զբոսաշրջային այս բումը երկար շարունակվել չի կարող: Կարող է սպասվածից էլ շուտ զբոսաշրջիկների հիասթափություն առաջացնել, ինչն էլ էական բացասական ազդեցություն կունենա մեր զբոսաշրջային իմիջի վրա: Խիստ անհրաժեշտություն է ոլորտի պետական կառավարման արդյունավետության բարձրացումը: Պետք է օր առաջ անհրաժեշտ կարգավորումները տանք, այլապես վաղը կանգնելու ենք լուրջ խնդիրների առաջ: Այն, ինչ ասում եմ այսօր, կար, ակտուալ էր երեք, չորս տարի առաջ նույնպես: Դեռ այն օրերից լուրջ խնդիրներ, հարցադրումներ կային:

Ելնելով էլ դրանից՝ մշակվեցին համապատասխան օրենսդրական նախագծերը, որոնք պետք է շտկեին իրավիճակն ու բավարարեին ոլորտին ներկայացվող պահանջները: Այսօր արդեն ծառայությունների որակը, երկրի իմիջը համաշխարհային շուկայում պահպանելու, նույնիսկ տեղեկատվական անվտանգության խնդիրները լուծելու, նաև բարենպաստ մրցակցային միջավայրը պահպանելու, կատարելագործելու և ինչ-որ տեղ նաև փրկելու խնդիր ունենք: Այսօր բոլորս գիտենք, տեսնում ենք, որ մեր բարեխիղճ գործարարներ, ովքեր գրասենյակներ են պահում, աշխատողներ ունեն, ավելացնում են աշխատողների թիվը, հարկեր են վճարում, կողքին՝ աճող պահանջարկին զուգահեռ, շատ արագ հայտնվում են մեծ թվով անբարեխիղճ տուրիզմի ոլորտի «գործարարներ», որոնք հարկ չեն վճարում, շատ ժամանակ նույնիսկ գրանցում չունեն: Սրանք ընդունում են զբոսաշրջիկներ, ցածր որակի ծառայություններ մատուցում, հարկեր չեն վճարում՝ դրանով իսկ մրցակցային առավելություններ ստանում ու հարվածում են մեր երկրի իմիջին, սխալ ներկայացնելով Հայաստանը, բացասաբար ազդելով երկրի միջազգային հեղինակության վրա ոչ միայն տուրիզմի առումով, այլ սոցիալ-մշակութային և քաղաքական նշանակության առումով: Զբոսաշրջությունը նրա համար չենք գերակայություն համարել, որ միայն տնտեսական աճին նպաստենք: Դա Հայաստանի, հայ ժողովրդի միջազգային հեղինակության բարձրացմանը նպաստող, ներդրումային ակտիվությանն ու գրավչությանը նպաստող ոլորտ է, մինչդեռ հակառակն է ստացվում: Եթե անբարեխիղճները ստանում են այդքան առավելություն, աստիճանաբար բարեխիղճները դուրս են մղվում, և շուկան խարխլվում է: Հիմա Հայաստանում այդ զարգացումն է գնում, Վրաստանից, Իրանից գալիս են իրենց զբոսավարներով, տրանսպորտով խմբեր, Հայաստանում շրջում, հեռանում հարկեր չվճարելով: Մեր անբարեխիղճներն ու հարևանի անբարեխիղճները ձեռք ձեռքի տված քանդում են ոլորտը:

Բարեբախտաբար, լիազոր մարմինը մեր այս փաստարկները ընկալել է և այդ ուղղությամբ քայլեր է անում, որպեսզի գոնե զբոսաշրջային օպերատորի, գործակալի, զբոսավարի ծառայությունները սահմանվեն որպես ծանուցման ենթակա գործունեության տեսակ: «Զբոսաշրջության մասին» օրենքի նախագիծը դեռևս հեղափոխությունից առաջ պատրաստել էինք, շրջանառվել էր համապատասխան գերատեսչություններով, հանրային քննարկման ենթարկվել ու լրամշակվել էր:

Որոշակի անհարթություններ շտկելու փուլում էր: Հեղափոխությունից հետո այն շատ երկար ժամանակով սառեցվեց, հիմա մեր կողմից մշակված օրենքի նախագիծը կոմիտեն լրամշակման է ենթարկում, կազմակերպություն է ընտրվել, որը, որ այդ մշակումներն անում է: Խոստացել են, որ առաջիկայում կդրվի շրջանառության մեջ: Իհարկե, չի բացառվում, որ մեր կողմից նախկինում մանրակրկիտ մշակված նախագիծը էապես վերանայվի, բայց եթե ավելի լավ լուծումներ կառաջարկեն, միայն ողջունելի է: Իհարկե, այս ընթացքում էլ որոշակի խնդիրներ կային, և ԱԺ-ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ընդառաջեց ֆեդերացիայի դիմումին, երկրորդ ընթերցումից առաջ բարեփոխելով Հարկային օրենսգրքի որոշ դրույթներ՝ կապված այս ոլորտի հետ: Բայց բազում խնդիրներ էլ դեռ կան:

Վերջում, թերևս, այս օրերին ամենաշրջանառվող Ryanair-ի մասին. մեր գլխավոր խնդիրներից մեկը մեր հասանելիությունն է: Ցանկացած նոր ուղղության բացումը, նոր ընկերության մուտքը դրական է, եթե որևէ սուբսիդավորում չկա, ինչպես հայտարարվել է, ինչը շատ լավ է: Դա պետք է բերի ավելի լավ մրցակցության և ոչ թե եղած դաշտը խաթարի: Տրամաբանորեն այդպես պետք է լինի: Դրա համար էլ ինքը, որպես երևույթ, շատ լավ է: Մնում է՝ կարգավորումները ճիշտ արվեն, որ եղածը չփչացնենք, այլ հակառակը՝ իրենք էլ իրենց ձեռնտու պայմաններով ավելի մրցունակ գներ առաջարկեն:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում