Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Նրանք, ովքեր այսօր լծված են Հրայր Թովմասյանի պաշտպանությանը, եղել են Նաիրի Հունանյանին ահաբեկչության դրդողները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

– Դուք այցելել եք ԱԱԾ մեկուսարանում գտնվող Հոկտեմբերի 27-ի գլխավոր ոճրագործին՝ Նաիրի Հունանյանին: Այդպիսի որոշումները սովորաբար ոտքի վրա չեն կայացվում, համաձա՞յն եք:

– Ես երեկ չէ առաջին օրը երեկոյան մտածումների մեջ էի՝ վերլուծելով պատճառները, որոնք կարող էին Նաիրի Հունանյանին դրդել վաղաժամկետ պայմանական ազատման համար դիմում գրելու, ենթադրում էի, որ նա դրանով ուղերձ է հղում հանրությանը, պատկան մարմիններին, և որ ասելիք ունի: Առավոտյան կապ հաստատեցի ՔԿՀ ղեկավարի հետ և ասացի, որ տեսակցելու ցանկություն ունեմ, մի քանի ժամվա ընթացքում կազմակերպվեց հանդիպումը… Ինձ այս քայլին գնալ դրդեց Հունանյանի դիմումը և դրան հաջորդած հայտարարություններից և հարցազրույցներից բխած այն միտքը, որ դա պատահական դիմում չէ, նա շատ լավ հասկանում է, որ չի կարող ազատության մեջ հայտնվել:

– Երկու ժամ զրուցել եք, արժեքավո՞ր զրույց էր:

– Իհարկե, չափազանց կարևոր էր գոնե ինձ համար՝ որպես ՀՀ քաղաքացի, որպես մարդ, որի կյանքի վրա ողբերգականորեն ծանր է նստել Հոկտեմբերի 27-ը. ես եղել եմ Կարեն Դեմիրճյանի նախընտրական շտաբի անդամ, Կենտրոնական շտաբում եղել եմ երիտասարդական կազմակերպությունների համակարգող…

– Ի դեպ, Ն. Հունանյանն էլ է այդպիսի ցանկություն ունեցել:

– Նա պատմեց այդ մասին, ասաց, որ մասնակցել է 98թ. նախագահական ընտրությունների առաջին փուլին և քվեարկել է Կ. Դեմիրճյանի օգտին, երկրորդ փուլին չի մասնակցել… Կ. Դեմիրճյանի հետ 99թ. ընտրություններից հետո առիթ ունեցա խոսել, ես ԱՄՆ-ում էի, երազանք ունեի ու վստահ էի, որ Հայաստանում փոփոխությունների հույս է առաջացել և վերադառնալու ժամանակն է, բայց տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ը, և իմ վերադարձը ևս 7-8 տարով հետաձգվեց: Եվ ես ամեն առիթով՝ մարտի 5-ին՝ սպարապետի ծննդյան օրը, ապրիլի 23-ին՝ Կ. Դեմիրճյանի ծննդյան օրը և Հոկտեմբերի 27-ին անձնական կորստի նման եմ վերապրել տեղի ունեցածը:

– Նաիրի Հունանյանի հետ հանդիպմանը միայն երկուսո՞վ էիք, թե՞ չի թույլատրվում:

– Մենք երկուսով չէինք՝ ի սկզբանե ՔԿՀ պետի հորդորով, որովհետև նա ասաց, որ կան անվտանգության հետ կապված մտավախություններ, քանի որ Հունանյանը դեղեր է ընդունում, և նա առաջարկեց, որ հանդիպմանն ինքն էլ մասնակցի, և ես սիրով համաձայնեցի: Ես հարցրեցի՝ ինչո՞ւ է դեղեր ընդունում, և ՔԿՀ պետն ասաց՝ երբեմն ագրեսիվ դրսևորումներ է ունենում, և մենք հանգստացնող դեղեր ենք տալիս: Հանդիպումը մի սենյակում էր, որտեղ Նաիրի Հունանյանը, որքան հասկացա, առաջին անգամ էր լինում, ոչ ոք նրա հետ այդքան տևական զրույց չի ունեցել: Նա առանց ձեռնաշղթաների էր, խնդրել էի հնարավորինս ազատ շփվելու հնարավորություն տրվեր, անհրաժեշտ կոճակներ կային՝ անհրաժեշտության դեպքում սեղմելու և հավելյալ ուժեր ներգրավելու:

– Ի՞նչ տպավորություն թողեց Ն. Հունանյանը:

– Նա մի ծեր, հյուծված, 20 տարվա վաղեմության կադրերում երևացող Նաիրիի հետ ոչ մի կապ չունեցող տեսք ուներ, ճաղատացած էր, ճերմակած, բայց հայացքով նույն Նաիրին էր՝ մերթընդմերթ մթագնվող ուղեղով, բայց երբ միտքը վերադառնում էր, ոսկերչական ճշգրտությամբ հիշում էր իրողություններ, փաստեր, որոնք չափազանց հետաքրքիր էր լսել իր գնահատմամբ, իր վերլուծություններով:

– Ենթադրում եմ, որ ձեր զրույցը ձայնագրված կլինի:

– Չգիտեմ, դա ԱԱԾ-ի մասով է: Ես այս պահին որոշակի կարևոր տեղեկությունների եմ տիրապետում, որոնք չափազանց կարևոր են մեր երկրի անվտանգության համար, և հույս ունեմ, որ առիթ կունենամ իրավապահ մարմինների հետ խոսելու, շատ կուզենամ հարազատների հետ խոսել, որպեսզի կարողանամ ամբողջապես վերլուծել որոշ իրողություններ: Դրանք գործը վերաբացելու համար էական նշանակություն կարող են ունենալ:

– Զարմացա՞ծ էր ձեր հանդիպումից:

– Ամենևին այդպիսի տպավորություն չթողեց: Հետաքրքիր է, որ ինձ ճանաչում էր անուն-ազգանունով… Նա տիրապետում է իրադարձություններին, հեռուստացույց ունի, թեև սկզբից հրաժարվում էր ասել, որ հետևում է լուրերին, բայց հետո հասկացա, որ տեղյակ է՝ ինչ է տեղի ունեցել Հայաստանում, և նաև դրանով է պայմանավորված իր դիմում գրելը:

– Նա բացատրե՞ց, թե ինչու է դիմում գրել:

– Կարծում է, որ իր առաքելությունը դեռ ավարտին չի հասցրել և դեռ առաքելություն ունի կատարելու:

– Այսինքն՝ չի ընդունում, որ իր արածը ոճրագործություն է:

– Ամենևին, նա ասում էր. «Եթե ժողովուրդն ուզում է փրկվել, ես եմ փրկիչը, ինձ պետք է այստեղից դուրս հանի, ազատի, ինձ այդ ազատությունը պետք չէ, այդ դիմումը ընդամենը միջոց է, որ ժողովուրդն ինձ ազատի, և ես փրկեմ ժողովրդին»: Նրա պատկերացմամբ՝ Հայաստան գոյություն չունի, գոյություն ունի Երևան՝ մի քանի շենք և մեռնող ժողովուրդ: Նա ապրում է իր ստեղծած աշխարհում և գտնում է, որ առանց իր առաքելությունն ավարտին հասցնելու, մենք շանս չունենք ապրելու և պետություն ունենալու:

– Առաքելության ո՞ր մասն է կիսատ թողել, ի՞նչ է ուզում անել, խոսո՞ւմ էր այդ մասին:

– Գուցե ինչ-որ մարդկանց, որոնք այս պահին դեռևս իր համար համարվում են անցանկալի, կարծում է՝ պետք է վերացնել, և ինքը պետք է ստանձնի իշխանություն ու փրկի հայ ժողովրդին: Ինձ հայտնել է անուններ, նրա բնորոշումներից կռահում եմ, որ նա գործող անձանց նկատի ունի:

– Այսինքն՝ նա տեղյակ է՝ ինչ է տեղի ունեցել վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանում:

– Այո՛, և դժգոհ է: Նա խոր հավատ ունի, որ ժողովուրդը մոլորության մեջ է, և ինքը պիտի արդարացնի ժողովրդի իրական սպասումները… Համոզված է, որ եթե այդ ոճիրը չիրագործեր, շատ ավելի վատ կլիներ… Երբ ուզում էի հասկանալ, ովքեր են նրան հասցրել այդ մտայնությանը, անուններ տվեց, որոնք նրան համոզել էին, որ Վազգեն Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի գլուխը պիտի ուտեր և իշխանությունն ամբողջությամբ իրենով աներ, և ինքը կանխել է դա: Նա շոշափեց մարդկանց անուններ, ովքեր այսօր շատ կարևոր դերակատարներ են: Ինձ ամենաշատը այն հատվածն է հուզել, որ նրանք, ովքեր այսօր հանդես են գալիս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանության դիրքերից, եղել են Նաիրի Հունանյանին ահաբեկչության մղողներն ու դրդողները: Նա ինձ պատմել է և տվել մարդկանց անուններ, ովքեր Հոկտեմբերի 27-ին նախորդած ժամանակահատվածում հանդիպել են իրեն: Նրանք, ովքեր Նաիրի Հունանյանին և նրա խմբին համարում էին ռոմանտիկներ, ներգրավված են եղել այդ աշխատանքներում:

Կրկնում եմ՝ այն մարդիկ, ովքեր Հ. Թովմասյանի պաշտպանությանն են լծված, այդ իրադարձություններում շահագրգիռ են եղել և ոչ պակաս մասնակից են Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը: Ինչպես Նաիրին է ոչ թե պարագլուխ, այլ կատարող, այնպես էլ Հրայր Թովմասյանն է կատարող: Ինչպես Հոկտեմբերի 27-ին սպանվեց Հայաստանի պետականությունը և դեֆորմացվեց մեր երկիրը, այնպես էլ այսօր Հ. Թովմասյանն իր ձեռքի տակ եղած գործիքակազմով, խրամատում դիրքավորված, իր շրջապատով՝ նրանցով, ովքեր Հոկտեմբերի 27-ի շահառու են դարձել, փորձում է թույլ չտալ, որ երկիրը նորմալ ընթացքի մեջ հայտնվի…20 տարի անց մենք մեր պետությունն ու պետականությունը նոր նաիրի հունանյաններից պաշտպանելու պարտականություն ունենք:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում