Հարավկորեական Samsung ընկերությունն այսօր սկսում է իր Galaxy S5 սմարթֆոնի և Gear 2 և Gear Fit «խելացի» ժամացույցների համաշխարհային վաճառքը:
iFixit.com պորտալը վաճառքի մեկնարկի նախօրեին վերլուծել էր Galaxy S5-ի և նոր ժամացույցների կոնստրուկցիան: Փորձագետները, ըստ վերանորոգման համար պիտանելիության պարամետրի, Galaxy S5-ին նշանակել են հնարավոր 10 բալից 5:
Ինչպես պարզվել է, Gear 2-ն ավելի պիտանի է վերանորոգման համար և ստացել է 10 բալից 8, ինչը լավ ցուցանիշ է: Gear Fit-ը ստացել է 6 բալ:









































