Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

27×20. «Հոկտեմբերի 27». Քոչարյանին նոր մեղադրանք կառաջադրվի

Ռոբերտ Քոչարյանն իր ընդդիմախոսներին կամ վերացնում էր, կամ ուղարկում բանտեր` մտացածին ու հորինովի հոդվածներով:

Սակայն Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը շատ ավելի հրեշավոր է եղել, քան կարող են նույնիսկ փաստել վիճակագրությունն ու չոր փաստերը:

2001-ին Հայաստան հյուր էր ժամանել ջավախահայ Պողոս Պողոսյանը, սեպտեմբերի 25-ին ընկերների հետ գնացել էր «Առագաստ» սրճարան, որտեղ իր գավառական ճաշակը ջազով հարստացնելու էր եկել նաև Ռոբերտ Քոչարյանը:

Չգիտենք` Պողոսյանը մի քիչ գինովցա՞ծ է, եղել, թե՞ անսահման ուրախացել է նախագահին տեսնելով, բայց արտասանել է «պրիվետ, Ռոբ» արտահայտությունը, ինչի հետևանքով Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները նրան դաժան ծեծի են ենթարկել սրճարանի զուգարանում` հասցնելով մահվան: Սպանությունից մի քանի օր հետո, Ռոբերտ Քոչարյանը ցինիզմով հայտարարել է, որ եթե Պողոս Պողոսյանը ողջ լիներ, ինքը դեռ ասելու բան կունենար: Թիկնապահներից մեկը՝ Աղամալ Հարությունյանը` Կուկու մականվամբ, դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման: Ահա այսպես էր Ռոբերտ Քոչարյանը պաշտպանում իր հանցագործ շրջապատին:

Պողոս Պողոսյանի դաժան սպանությունը ունի երկու կարևոր ենթաշերտ: 1999-ի հոկտեմբերի 27-ի հրեշավոր ոճրագործությունից հետո երկրում այնպիսի սարսափի մթնոլորտ էր, որ այդ երեկո «Առագաստ» սրճարանում ներկա գտնվողներից որևէ մեկը չհանդգնեց հանրությանը պատմել տեղի ունեցած ոճիրի մասին` գերադասելով չհայտնվել Քոչարյանի քինախնդրության թիրախում: Խոսեց միայն լրագրող Մարկ Գրիգորյանը, որի դեմ շուտով մահափորձ կազմակերպվեց, ինչի հետևանքով նա հեռացավ Հայաստանից և երկար տարիներ բնակվում էր Մեծ Բրիտանիայում:

Սակայն այս պատմության ավելի զազրելի տեսարանը կապված է ՀՅԴ վարքագծի հետ: Պողոս Պողոսյանը դաշնակցական էր, ու «հավատավոր ընկերները»` Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ, նրա շիրիմին երդվեցին վրեժխնդիր լինել Պողոսյանի սպանության համար: Սա ստոր մի պատմություն է նրա մասին, թե ինչպես ՀՅԴ-ն օգտագործեց իր ընկերոջ արյունը կոալիցիոն պաշտոններ ստանալու նպատակով: Ոչ պակաս ուշագրավ է նաև Ռոբերտ Քոչարյանի ցինիզմը, որը տարիներ անց լրագրողների հարցին ի պատասխան «չհիշեց» Պողոս Պողոսյանի մասին:

Սակայն ամեն ինչ վերջ ունի, նաև քրեաօլիգարխիայի արյունոտ իշխանությունը։ Հեղափոխությունից հետո Ռոբերտ Քոչարյանը հայտնվել է ճաղերի հետևում՝ առայժմ մեղադրվելով Մարտի 1-ի գործի ու կաշառք ստանալու մեջ, սակայն վերաբացվել է նաև «Առագաստի» գործը ու ուրվագծվում է Քոչարյանի նոր մեղադրանքը։

Վրաստանի 43-ամյա քաղաքացի, դաշնակցական Պողոս Պողոսյանի սպանությանը 18 տարի առաջ ականատես եղած Սթիվեն Նյուտոնը շաբաթներ առաջ Հայաստանում էր և հենց նրա նախաձեռնությամբ վերաբացվեց գործը․ այժմ իրականացվում է նոր քննություն։

Գործով հիմնական վկա համարվող Մեծ Բրիտանիայի քաղաքացին, որը 2001-ին որպես հրավիրյալ դասախոս դասավանդել է Կառավարման դպրոցում, ասում է՝ տեսել է, թե ինչպես է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորը «Առագաստ» սրճարանի զուգարանում դաժանաբար ծեծելով սպանել Պողոս Պողոսյանին՝ այդ օրը սրճարան եկած Շառլ Ազնավուրին և Ռոբերտ Քոչարյանին մոտենալու և «պրիվետ, Ռոբ» ասելու համար:

Սթիվեն Նյուտոնը պատմել է․ «2001 թվականի սեպտեմբերին ես «Պապլավոկ»-ում էի մի խումբ ընկերներիս՝ երաժիշտների, արվեստագետների, քանդակագործների հետ, մենք դրսում լավ երեկո էինք անցկացնում։ Քոչարյանը եկավ իր շքախմբով։ Նրա հետ էր Ազնավուրը, և բոլորը ծափահարեցին հաճելի ծերուկին։ Նրանք նստեցին սեղանի շուրջ։ Բայց այդ երեկո ավելի վաղ այդտեղ էին երկու տղամարդիկ, որոնք, ենթադրաբար, Քոչարյանին գիտեին, ինչ-որ առիթ էին նշում։ Ըստ երևույթին, նրանք մոտեցան Քոչարյանի սեղանին՝ ասելով՝ «բարև, Ռոբ» կամ նման մի բան։

Եվ նա դրանից վիրավորվեց։ Երբ Քոչարյանը գնաց, մենք այստեղ էինք նստած՝ ներքևում, ուղիղ տղամարդկանց համար նախատեսված զուգարանի և դեպի ճանապարհ տանող աստիճանների դիմաց։ Քոչարյանին բարևող տղամարդիկ նրա հետևից գնացին ու հետո հետ եկան, նրանց թիկնապահները հետ հրեցին, հրեցին տղամարդկանց զուգարանը։ Կինս ասաց, որ նրանց կսպանեն։ Ես չէի հավատում լսածիս ու ասացի․ «Ոչ, քանի դեռ ես այստեղ եմ»։ Ես վազեցի, մտա ներս։ Այդ Կուկու կոչվածը ատրճանակի կոթով ծեծում էր երկրորդ տղամարդուն։ Ես նրան հրեցի։ Երբ մտա ներս, երկրորդ տղամարդը՝ Պողոս Պողոսյանը, ընկած էր հատակին, նա համարյա մեռած էր, նրա գլուխն ուռած էր։ Ես բղավեցի՝ օգնություն կանչեցի։ Նրանք չգիտեին, թե ես ով եմ։ Կարծում եմ, մտածեցին, թե դեսպան եմ, քանի որ կոստյումով էի: Կինս եկավ, որ տեսնի, թե ինչ էր կատարվում ինձ հետ։ Նա մտահոգված էր։ Ես նրան ասացի, որ շտապօգնություն կանչի։ Բժիշկները շատ արագ եկան, բայց այդ տղամարդը մահացավ։ Ես աստիճաններով վեր եմ բարձրացել…»։

Ահա այսպես՝ մարդը դաժանաբար սպանվել է Ռոբերտ Քոչարյանի պատվերով՝ «պրիվետ, Ռոբ» ասելու համար։ Սա է Քոչարյանի էությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում