Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միշտ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների ընթացքում քննարկում է ղարաբաղյան հարցը:
APA-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, որը այցելել է Ադրբեջան:
«Երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների աշխատանքը արդյունք չտվեց, Թուրքիայի նախագահը նշեց, որ Ռուսաստանը կկարողանա լուծել հակամարտությունը որպես միջնորդ: Ճիշտ է, Սոչիի վերջին հանդիպմանը այդ հարցը օրակարգում չէր: Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը պետք է լուծվի խաղաղ կարգավորմամբ և միջազգային կազմակերպությունների որոշմամ: Մենք ամեն ջանք գործադրելու ենք հակամարտությունը լուծելու համար, եթե Ռուսաստանը ավելի շատ ջանքեր գործադրի, ինչպես պարոն Էրդողանը ասաց Պուտինին, այդ խնդիրը կլուծվի, և դա օգուտ կբերի Հայաստանին, քանի որ նրանք մեկուսացված են տարածաշրջանից», – շեշտել է Թուրքիայի արտգործնախարարը՝ հավելելով, որ իրենք միշտ աջակցում են եղբայրական Ադրբեջանին և կանեն հնարավոր ամեն ինչ՝ «ազատելու համար ադրբեջանական տարածքները»:
Նա նաև շեշտել է, որ վերջերս Անկարան բացահայտորեն մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայ պաշտոնայների արտահայտված հայտարարությունների կապակցությամբ։