Ղրղզստանի մայրաղաքաք Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանը երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի կալանքը երկարաձգել Է մինչեւ դեկտեմբերի 26-ը: Այդ մասին հոկտեմբերի 25-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է Աթամբաեւի փաստաբան Սերգեյ Սլեսարյովը:
«Կալանքի տակ պահելու տեսքով խափանման միջոցն Աթամբաեւի նկատմամբ երկարացվել Է դատաքննության անցկացման ընթացքում, որն օրենքով շարունակվում Է երկու ամիս»,-ասել Է իրավաբանը: Նրա խոսքով՝ ավելի վաղ Աթամբաեւի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց Էր ընտրվել մինչեւ 2019 թվականի հոկտեմբերի 26-ը: «Այսպիսով՝ նախկին նախագահը կալանքի տակ կմնա մինչեւ այս տարվա դեկտեմբերի 26-ը»,-նշել Է Սլեսարյովը:
Աթամբաեւը, որը Ղրղզստանը ղեկավարել Է 2011-2017 թվականներին, օգոստոսի 8-ին հատուկ իրականացված գործողության ընթացքում ձերբակալվել Է Չույսկի մարզի Կոյ-Տաշ գյուղի իր նստավայրում: