Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մխիթարյանի 70 տոկոսը․ Հայաստանցի 5 ամենթանկ ֆուտբոլիստները․․․

Տրանսֆերային շուկան ուսումնասիրող հեղինակավոր պարբերականների վարկածով՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այս պահին գնահատված է մոտ 37 միլիոն եվրո: Այդ 37 միլիոն եվրոն ներառում է ազգային թիմի թեկնածու 25 ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները: Նշենք, որ անցյալ տարի հավաքականի ընդհանուր արժեքը մոտ 47 միլիոն եվրո էր:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը որոշակիորեն նվազել է՝ կազմում է 25 միլիոն եվրո: Փաստորեն, արժեքային տեսանկյունից Մխիթարյանի տրանսֆերը կազմում է Հայաստանի հավաքականի 70 տոկոսը: Հենրիխ Մխիթարյանը շարունակում է հանդիսանալ հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստը:

Երկրորդ հորիզոնականում է գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը: Վերջինիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 3 միլիոն եվրո: Լավագույն եռյակը եզրափակում է ղազախական «Կայսարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը: Նրա տրանսֆերային արժեքը մեկ միլիոն եվրո է:

Ի դեպ, Մխիթարյանից, Ադամյանից և Բարսեղյանից բացի՝ այսօր չունենք ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերային արժեքը մեկ միլիոն է և ավելի: Հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստների հնգյակում տեղ է գտել Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը, ում տրանսֆերը գնահատված է 900 հազար եվրո: Հնգյակը եզրափակում է ղազախական «Ժետիսուի» կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը: Վերջինիս տրանսֆերային արժեքը 850 հազար եվրո է:

Ազգային թիմի մյուս ֆուտբոլիստների համեմատ  բարձր արժեք ունի  մեկ այլ պաշտպան՝ Անդրե Չալըշըրը, որը ելույթ է ունենում շվեդական «Գյոթեբուրգում»: Վերջինիս տրանսֆերը գնահատված է 800 հազար եվրո:  Հայաստանի հավաքականի վետերան Մարկոս Պիզելիի տրանսֆերային արժեքն այս պահին կազմում է կես միլիոն եվրո: Նույնքան է նաև մեր առաջատար ֆուտբոլիստներից Գևորգ Ղազարյանի տրանսֆերային արժեքը: Դանիական «Հոբրո» թիմում հանդես եկող կիսապաշտպան Էդգար Բաբայանի տրանսֆերը 450 հազար եվրո է գնահատված: 400 հազար եվրո է գնահատված «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի, ինչպես նաև կիպրական «Էնոնիսի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանի տրանսֆերը:

Մեր հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստներից, որոնք ներկայացնում են հայկական ակումբները, ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունի «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը: Վերջինիս տրանսֆերը վերջին տարիների ընթացքում շարունակ աճում է և այս պահին կազմում է 400 հազար եվրո:

Տրանսֆերային արժեքի զգալի աճ  է գրանցել նաև «Փյունիկի» ներկայացուցիչ Էրիկ Վարդանյանի տրանսֆերը: Եթե անցյալ տարվա սկզբին Վարդանյանի տրանսֆերը ընդամենը 125 հազար եվրո էր, ապա հիմա այն կազմում է 350 հազար եվրո: Վարդանյանն ու Ավետիսյանը Հայաստանի առաջնությունում հանդես եկող ամենահեռանկարային ֆուտբոլիստներն են: Ցանկալի է, որ նրանք հնարավորին չափ շուտ տեղափոխվեն կարգով ավելի բարձր թիմեր: Վերջերս Վարդանյանը մոտ էր Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ պայմանագիր կնքելուն, սակայն վերջին պահին գործարքը տեղի չունեցավ: Երեկ հայտնի դարձավ, որ Վարդանյանը երկարաձգել է պայմանագիրը երևանյան թիմի հետ: Ամեն դեպքում մեծ է հավանականությունը, որ մեր հավաքականի ներկայացուցիչը «Լոկոմոտիվ» կտեղափոխվի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Կարծում ենք՝ դա լուրջ քայլ կլինի 21-ամյա կիսապաշտպանի համար:

Ինչևէ, մեր հավաքականի առաջատար ֆուտբոլիստներից Արաս Օզբիլիսի տրանսֆերը այս պահին ընդամենը 350 հազար եվրո է: Հիշեցնենք, որ Օզբիլիսը, խզելով պայմանագիրը թուրքական «Բեշիկթաշի» հետ, այս տարվա սեպտեմբերին միացավ Երևանի «Փյունիկին»: Տարիներ առաջ Օզբիլիսը ամենաթանկ հայ ֆուտբոլիստների շարքում էր, որի տրանսֆերը գերազանցում էր մեկ միլիոն եվրոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում