Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ֆուտբոլային խաղերի առուծախը Հայաստանում ծաղկո՞ւմ է. Ազդակ՝ իրավապահներին

Ամիսներ առաջ մեծ ոգևորություն ապրեցինք, երբ հայտնի դարձավ, որ ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջնությանը մասնակցելու են 18 թիմեր: Կարճ ժամանակ անց «Մակարավանք» ակումբը հրաժարվեց մրցաշարին մասնակցելուց, և այսօր Առաջին խմբում պայքարում են 17 թիմեր: Այս մրցաշարում գրանցող արդյունքների վրա հայացք նետելիս տպավորությունը ոչ մի կերպ դրական չես անվանի: 7:0, 8:0, 8:2 և նմանատիպ հաշիվներն արդեն իսկ սովորական են դարձել: Խոստովանենք, սակայն, որ այս երևույթը սպասելի էր, քանզի միանգամից մեծ թվով նոր թիմերի ներգրավումը առաջնությանն ուղղակի չէր կարող հաշիվների տեսանկյունից բալանսավորված ընթացք ապահովել:

Ամենամտահոգիչը, սակայն, գրանցվող ֆուտբոլային հաշիվները չեն: Վերջերս մամուլում կրկին հրապարակում եղավ արատավոր այն երևույթի մասին, որից ամենաշատն էինք վախենում: Մասնավորապես, նշվում էր, որ Ոստիկանությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, համաձայն որի՝ «Մասիս» ֆուտբոլային ակումբի մարզիկները և մարզամրցումների մասնակիցը, նախնական համաձայնությամբ, կանխորոշել են խաղի ելքը՝ ձեռնտու հաշվով, ինչի համար կատարվել են խաղադրույքներ, որի արդյունքում «Վիվարոբեթ» բուքմեյքերական ընկերությանը պատճառվել է մոտ 1,5 մլն դրամի վնաս: Ու փաստորեն, տեղի ունեցածից հետո ուղղակի ի չիք է դառնում այն պնդումը, որ Հայաստանի առաջնությունում պայմանավորված հանդիպումներ անցկացնելու երևույթն այլևս վերացել է: Ավելին, միանգամից բազմաթիվ նոր թիմերի հայտնվելը ստիպում է ենթադրել այն մասին, որ խարդախությամբ ֆուտբոլային հանդիպումների միջոցով փող աշխատելու համակարգը մեր երկրում պարզապես ծաղկում է:

Երկրպագուների շրջանում շատ է խոսվում նաև, որ պայմանավորված հանդիպումներ է անցկացնում Բարձրագույն խմբում ելույթ ունեցող թիմերից մեկը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հատկապես առաջին խմբի թիմերում այսօր քիչ չեն ռուս կամ ուկրաինացի ֆուտբոլիստները: Հավատացեք, որ ամենևին էլ տրամաբանական չէ, որ ՌԴ-ից կամ Ուկրաինայից ֆուտբոլիստը գա և ամսական 2-3 հարյուր դոլար աշխատավարձով ելույթ ունենա հայկական երկրորդ լիգայի թիմում: Մեր տեղեկություններով՝ նախկին ԽՍՀՄ երկրներում և հատկապես Ուկրաինայում գոյություն ունեն ֆուտբոլիստների խմբեր, որոնք զբաղվում են, այսպես ասած, խաղեր սարքելով: Որոշ ակումբների ղեկավարներ նրանց հետ պայմանավորվածություն ձեռք բերելով և ներգրավելով թիմում՝ սկսում են խաղեր սարքելու խարդախ գործունեություն:

Պայմանավորված հանդիպումների վրա խաղադրույքներ կատարվում են հիմնականում Հայաստանից դուրս՝ ասիական երկրներով: Բնական է, որ խոսքը չի վերաբերում նորաստեղծ բոլոր թիմերին: Այդ ակումբների ղեկավարների շարքում կան մարդիկ, որոնք միանգամայն արդար մղումներով են մուտք գործել հայկական ֆուտբոլ և լուրջ ներդրումներ են անում:

«Մասիս» ակումբի հետ տեղի ունեցածը պետք է լուրջ ազդակ հանդիսանա իրավապահների համար: Արատավոր երևույթին կոշտ արձագանք չտալու դեպքում Հայաստանի առաջնությունը կարող է դառնալ «ղումարբազության» կենտրոն: Կարծում ենք՝ նաև մարզական խաղերի խարդախության մասին օրենքում պետք է հստակություն մտցվի:

2018 թվականը հայկական ֆուտբոլի համար սկսվեց սկանդալով: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը դիմել է իրավապահ մարմիններին՝ կասկածներ ունենալով, որ 2017 թվականի նոյեմբերի 20-ին կայացած Հայաստանի առաջին խմբի 2017/18 մրցաշրջանի «Լոռի»-«Էրեբունի» հանդիպումը, որն ավարտվել է 5։0 հաշվով, պայմանավորված է եղել։ Ավելի ստույգ՝ ՀՖՖ նախագահը հայտնել է, որ հանդիպման՝ պայմանավորված լինելու վերաբերյալ զեկույց է կազմվել ՈՒԵՖԱ-ի կողմից, որում մասնագետները վերլուծության են ենթարկել ամբողջ խաղի ընթացքն ու դրա վրա կատարված խաղադրույքները։ Կան կասկածներ, որ հանդիպման արդյունքի վրա ազդելու նպատակով խաղի կազմակերպիչներին և մասնակիցներին տրվել, իսկ վերջիններիս կողմից ստացվել կամ ընդունվել են կաշառք ստանալու առաջարկներ։

Այն մասին, որ Հայաստանի առաջին խմբի առաջնությունում պայմանավորված հանդիպումներ լինում են՝ խոսվում է վաղուց: Խոսում են հիմնականում խաղադրույք կատարող կամ բուքմեյքերական ընկերությունների հետ կապ ունեցող անձինք: Շատ բուքմեյքերական ընկերություններ պարզապես խաղադրույքներ չեն ընդունում Հայաստանի առաջին խմբի առաջնության հանդիպումների վրա՝ լուրջ կասկածներ ունենալով, որ դրանք «ծախված են»: Պայմանավորված հանդիպումները կամա թե ակամա ստվեր են գցում նաև այն թիմերի վրա, որոնք կապ չունեն «մախինացիաների» հետ: Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո գործում են բավական լուրջ կենտրոններ, որոնք հետազոտությունների միջոցով ջրի երես են բերում պայմանավորված խաղերը:

Հայաստանի առաջին խմբի առաջնությունում խաղում են պատանի և երիտասարդ ֆուտբոլիստներ: Ոմանց կեղտոտ խաղերը բնականաբար ազդում են թե՛ նրանց հոգեբանության և թե՛ կարիերայի վրա: Իրավիճակը կարելի է փրկել միայն պայմանավորված խաղերի հեղինակներին, մասնակիցներին խստորեն պատժելով: Իսկ թե իրականում ովքեր են կանգնած արատավոր այս երևույթի հետևում, հուսանք՝ կպարզեն իրավապահները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում