Ֆուտբոլի Արքա Պելեն նշել է, որ եթե իրեն առաջարկեին ընտրել ժամանակակից թիմերից մեկը, կխաղար «Բարսելոնա»-ի կազմում:
Պելեի կարծիքով` կատալոնական ակումբի խաղաոճը հիշեցնում է իր ժամանակաշրջանի «Սանթոս»-ի խաղը:
«Եթե ֆուտբոլիստ լինեի հիմա, կընտրեի «Բարսելոնա»-ն: Կատալոնական ակումբի խաղաոճը հիշեցնում է այն «Սանթոս»-ը, որի կազմում հանդես եմ եկել»,- El Mundo Deportivo-ն մեջբերում է Պելեի խոսքերը:







































