21-ամյա կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը երկարաձգել է պայմանագիրը «Փյունիկի» հետ:
Էրիկ Վարդանյանը «Փյունիկում» է 2014 թվականից: «Փյունիկի» կազմում Վարդանյանն անցկացրել է 68 խաղ՝ դառնալով 13 գոլի հեղինակ.
Վարդանյանը 2017 թվականից հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականում, որի կազմում անցկացրած 3 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ: