Բոլիվիայի նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Էվո Մորալեսը: Մորալեսը հավաքել է ձայների 47,07 տոկոսը, իսկ նրա ամենամոտ մրցակիցը՝ Կառլոս Մեսան, 36,51 տոկոս է հավաքել: Այս վերջնական թվերը հայտարարվել են երկրի Բարձրագույն ընտրական դատարանում:
Հիշեցնենք, որ ընտրությունները տեղի էին ունեցել հոկտեմբերի 20-ին: Ընտրություններին մասնակցել է ընտրողների 88,31 տոկոսը:
Նշենք, որ ինքը՝ Մորալեսը, հոկտեմբերի 24-ին արդեն հայտարարել էր իր հաղթանակի մասին և Կառլոս Մեսային հանցագործ էր անվանել: Իբր նրա պատճառով են Բոլիվիայում անկարգություններ սկսվել:
«Հիմա պետական հեղաշրջման փորձ է կատարվում», – հայտարարել է գործող նախագահը: Նա ավելացրել է, որ կառավարությունը մտադիր է համապատասխան միջոցներ ձեռնարկել դեմոկրատիան պաշտպանելու համար: