ԳԱԼԱ-ի փոխանցմամբ ՝այսօր ՀՅԴ քարտուղար Ավղան Վարդանյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է երկու հիմնական հարցի․ դրանցից առաջինը վերաբերել է նրան, թե ինչու ՀՅԴ առաջնորդը չի մասնակցել քառյակի ղեկավարների հանդիպմանը։ Աղվան Վարդանյանը պարզաբանել է․ «Որևէ մեկը մեզանից հարց չի տվել, թե հնարավոր է, որ Դաշնակցության պատգամավորներից որևէ մեկը հայտարարել է մի բան, բայց կուսակցության ղեկավարը այլ դիրքորոշում ունի»,- այսինքն իրենց ղեկավարի չմասնակցելը պատճառաբանել է անհրաժեշտության բացակայությամբ։
«Եթե ուշադիր հետևեք քաղաքական դաշտին կամ մոտեցումներին, նպատակը դա էր, որ վերահաստատեցին, որ բոլորը նույն բանն են ուզում։ Մենք ասել ենք՝ նման հանդիպման անհրաժեշտություն չկա, եթե դուք ուզում եք, կարող եք հանդիպել 2-2 կամ 3-3»,- հանդիպմանը չմասնակցելը բացատրել է Աղվան Վարդանյանը՝ հավաստիացնելով, որ քառյակը կպահպավի․ «Քառյակի բաժանում տեղի չի ունենա, ավելացել է ընդամենը մի գեղեցիկ լուսանկար։ Կոնսուլտացիաներից հետո հավաքվելու ենք քառյակում՝ որոշենք, թե ով ինչ է անելու»,- նշել է ՀՅԴ քարտուղարը։
Մանրամասները՝ԳԱԼԱ-ում












































