Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Չի բացառվում, որ Հայաստանը ստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը՝ այլ անվանմամբ․ Պիտեր Ստանո

Բրյուսելում ընթացող ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում մարտի 21-ին տեղի էր ունեցել ԵՄ-ի և Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման արարողությունը: «Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրումը խորհրդանշում է հարաբերությունների կարևորությունը, և մենք այդ ուղղությամբ առաջ կգնանք ապագայում»,- իր միկրոբլոգում գրել էր ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը:

Հետաքրքրականն այն է, որ սեպտեմբերի 3-ից հետո սա այն էր, ինչ պահանջում էին ՀՀ իշխանությունները ԵՄ-ից՝ ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի նախաստորագրում, ապա նաև ստորագրում, որի հնարավորությունը ԵՄ պաշտոնյաները հերքում էին հնարավոր բոլոր հարթակներում, այնինչ, փաստորեն, Ուկրաինայի դեպքում հնարավոր եղավ կիսել Ասոցացման համաձայնագիրը, թեև եվրապաշտոնյաները պնդում են, որ Ուկրաինան հանձն է առել ամռանը ստորագրել նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը, ինչը ներկայիս աշխարհաքաղաքական պայմանններում շատ միջազգայնագետներ կասկածի տակ են առնում՝ պնդելով, որ վերջնարդյունքում ՌԴ-Արևմուտք համաձայնությունը կլինի համաձայնագրի այդ հատվածի չստորագրումը:

Նույնը, ըստ էության, նաև Հայաստանի պարագայում է. Հայաստանը շարունակում է Մաքսային միությանն անդամակցության գործընթացը, որը չի բացառվում, որ ձգձգվի ՀՀ-ում կառավարության փոփոխության արդյունքում: Չի բացառվում, որ նշված միություններն այդ ընթացքում նույնիսկ չկայանան, ուստի հարց է առաջանում՝ ինչո՞ւ ԵՄ-ն չի համաձայնում նախաստորագրել համաձայնագրի քաղաքական հատվածը Հայաստանի հետ, մանավանդ այն ժամանակ, երբ եվրահարևանության քաղաքականությունը շարժուն փոփոխությունների փուլում է, երբ ԱլԳ-ի նոր մոտեցումներ են մշակվում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԵՄ ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Ստանոն այս մասին ասաց, որ ԵՄ-ն խտրական մոտեցում չի ցուցաբերում Հայաստանի և Ուկրաինայի դեպքում: Նրա խոսքով՝ ԵՄ-ն որոշել է, որ Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ մի քանի փուլի ընթացքում, բայց դա չի նշանակում համաձայնագիրը բաժանել մասերի. Ուկրաինայի դեպքում Ասոցացման համաձայնագիրը մնում է միասնական, անբաժանելի համաձայնագիր:

«Հայաստանի պարագայում ևս Ասոցացման համաձայնագիրն ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայհմանագիրը բանակցվել են որպես մեկ միասնական իրավական գործիք: Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու որոշումը ենթադրում է, որ Ասոցացման համաձայնագրի ԽՀԱԱԳ մասը չի կարող գործարկվել: Սա իր հերթին նշանակում է, որ իրավական մեկ-միասնական փաստաթուղթն այլևս չի կարող ստորագրվել կամ նախաստորագրվել: Քաղաքական և առևտրային ոլորտները խորապես փոխկապակցված են: ԵՄ-ն պատրաստ է շարունակել ոչ միայն հարաբերությունների քաղաքական մասը, այլև երկկողմ առևտրային հարաբերությունները՝ հիմնված այն ամենի վրա, ինչին մենք հասել ենք բանակցությունների ընթացքում: Միևնույն ժամանակ պատրաստ ենք հարմարեցնել մեր ապագա համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքական հանձնառություններին և ՄՄ անդամակցությունից բխող Հայաստանի պարտավորություններին»,- ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանը ստորագրի նույն Ասոցացման համաձայնագրի փաստաթուղթը մեկ այլ անվան տակ՝ ասաց, որ հետևելով Վիլնյուսում ընդունված համատեղ հայտարարությանը՝ կողմերը ծրագրում են իրենց հարաբերությունների իրավական հիմքը: Այդ թվում, նրա փոխանցմամբ, իրենց հարաբերությունների ապագա համաձայնագրի անունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում