Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ մայիս ամսին Թուրքիա է մուտք գործել 4.5 միլիարդ դոլար կազմող խորհրդավոր գումար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Կենտրոնական բանկը։
Դրանով իսկ այս տարվա առաջին 5 ամիսներին Թուրքիա մուտք գործած խորհրդավոր գումարի քանակը հասել է 8.4 միլիարդ դոլարի։ Նախորդ տարվա առաջին 5 ամիսներին այդ ցուցանիշը կազմել է 836 միլիոն դոլար։
Հունիսի ցուցանիշները հրապարակվելու են օգոստոսի 11-ին։ Արտարժույթի այդ ներհոսքի աղբյուրները դեռևս անհայտ են մնում։ Չի բացառվում այդ գումարի մեջ սխալների որոշակի մասնաբաժինը։









































