Saturday, 20 04 2024
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ

Հոկտեմբերի 27-ին Քոչարյանը բանակը ոտքի հանելու իմ առաջարկին ընթացք չտվեց, ես սկսեցի գործել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

– Հոկտեմբրի 27-ի ոճրագործության 20-րդ տարելիցն է: Այս օրերին ամենաշատ քննարկող ինտրիգը Նաիրի Հունանյանի վաղաժամկետ ազատ արձակման համար դիմումն է: Ի՞նչ եք կարծում, այս քայլի տակ ինչ-որ հաշվա՞րկ կա:

– Մի վարկածը իրավական կողմն է, որ 20 տարի հետո նա իրավունք ունի դիմելու, երկրորդը՝ մինչև այսօր Ն. Հունանյանը չի հասկացել, թե ինքն ինչ է իրականացրել:

– Ինչո՞ւ եք այդպես ենթադրում:

– Որովհետև եթե մարդն այդպիսի դիմում է գրում, ապա նա պետք է լինի ոչ ադեկվատ և իրավիճակը սխալ գնահատի՝ չգնահատելով մի կողմից հանրության, մյուս կողմից՝ իշխանության արձագանքը: Ակնհայտ է, որ այդ ոճրագործությունը Հայաստանին հետ է գցել 20 տարով, և ինքն է այդ ոճրագործությունն իրականացրել, նույնիսկ ռոմանտիկ լինելով՝ մարդը պետք է ադեկվատ լինի, բայց այս ամենը խոսում է այն մասին, որ նա իրավիճակը սխալ է գնահատում, նաև ազդեցությունների տակ է եղել և իրեն թվացել է, թե ինքն առաքելություն է կատարում, որը հօգուտ ժողովրդի և պետության է:

– Իսկ խոսելու ցանկություն չե՞ք տեսնում դրա տակ:

– Ես չեմ բացառում: Եթե նա տրամադրվել է դուրս գալուն, ապա համապատասխան իրավիճակում կարող է և խոսել հիմնականում կազմակերպիչների մասին, որովհետև այսօր իրավիճակ է փոխվել:

– Հայտնի է, որ մինչև Հոկտեմբերի 27-ը Նաիրի Հունանյանը եղել է ԱԱԾ ուշադրության կենտրոնում…

– Եթե մենք նկատի ունենանք տարածաշրջանը և նորագույն պատմությունը, ապա այդպիսի ոճրագործություն չի եղել՝ այդպիսի ցինիկ, լրջագույն ձևով կազմակերպված: Ռոմանտիկները չէին կարող այդպիսի բան կազմակերպել. առաջին՝ դա տեղի է ունեցել Ազգային ժողովի ներսում, երկրորդ՝ նրանք հանդիպել են քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ մինչև Հոկտեմբերի 27-ը, նաև կա ինֆորմացիա, որ ինքը եղել է գործակալ և գործակալի գործը տեսել են հենց Հոկտեմբերի 27-ին, և Գորիկ Հակոբյանն այդ գործը ներկայացրել է, հնարավոր չէ, որ այդպիսի խումբ գործի, նույնիսկ բացահայտ ասի, որ գնալու են այդ քայլին, և չլինի հատուկ ծառայությունների տեսադաշտում: Այստեղ մի քանի վարկած կարող է լինել, առաջինը՝ լուրջ չեն գնահատել այդ քայլը, երկրորդը՝ եղել է ուղղորդում:

– Ի դեպ, ո՞վ է «մի խումբ ռոմանտիկներ» եզրույթի հեղինակը: Ենթադրում եմ, որ սա պատահական արտահայտություն չէ:

– Այո՛, պատահական արտահայտություն չէ, սա ուղղված է նրան, որ հանրությանը ներկայացնեն, թե այս հինգն էլ ռոմանտիկ են, և չկան կազմակերպիչներ: Քոչարյանն իր գրքում գրում է, որ երբ եկել է ԱԺ, այնտեղ քաոս էր…, և երբ որ հարցրել է տեղակալներին՝ ազգային անվտանգության և ներքին գործերի նախարարի տեղակալին, թե ինչ է տեղի ունենում, նրանք ոչ մի ինֆորմացիայի չեն տիրապետել: Իսկ եթե նախագահը հայտարարում է, որ այս հինգն են, դա նշանակում է, որ նրան պետք է զեկուցած լինեին, բայց եթե նա ասում է, որ ոչ ոք ինֆորմացիայի չէր տիրապետում, ո՞վ է նրան զեկուցել, ուրեմն ինքը դա գիտեր, բայց որտեղի՞ց, ո՞վ է նրան ասել՝ այդ հինգի հետևում կանգնած մարդ կա՞, թե՞ ոչ: Նույն գիշերը ռազմական ոստիկանությունը, ռազմական ոստիկանության պետը՝ Վլադիմիր Գասպարյանը, ԱԺ հարակից տարածքում բացահայտում են զինված մի խումբ՝ չորս հոգանոց, դա նշանակում է, որ միայն այդ հինգը չէին, հինգը ներսում են եղել, չորսը՝ դրսում: Եվ դրանից հետո Քոչարյանն իր գրքում գրում է, որ միայն այդ հինգն էին, ուրիշ մարդ չկար, հիմա հարց է առաջանում, ով է զեկուցել, երբ որ տեղակալները իրավիճակին չէին տիրապետում: Այնպես որ, նրանք ռոմանտիկներ չեն կարող լինել:

– Նաիրի Հունանյանն իր ցուցմունքում նշել է, որ իրեն խոստացել են, որ բանակը չի միջամտի: Այդպե՞ս է:

– Այո՛:

– Եթե այդպես է, ապա դա լուրջ արտահայտություն է և ծանր, ի՞նչ կա դրա տակ:

– Որպեսզի դրա պատասխանը ստանանք, պետք է հետևենք, թե իրադարձություններն ինչպես են եղել: Երբ որ այդ իրադարձությունը եղավ, դա 17.20 էր, ես այդ ժամանակ Գորիսում էի, ինձ զեկուցեցին դեպքից 5 րոպե անց:

– Այդ ժամանակ ձեր և նախագահի հարաբերություններում որևէ կնճիռ չկա՞ր:

– Ո՛չ: Երբ որ ինձ զեկուցեցին և ասացին, որ սպանվել են Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը, բնական է, որ իմ առաջին քայլը նախագահի հետ կապվելը պետք է լիներ: Երբ որ ես հարցրեցի՝ ինչ է տեղի ունեցել, նախագահն ասաց, որ կրակոցներ են ԱԺ-ում: Ես Գորիսում արդեն իմացել եմ, որ սպանվել են, իսկ Երևանում գտնվող նախագահն ասում է՝ կրակոցներ են: Ես այդ պահին մտածում էի, թե ինչ պետք է կատարեմ՝ որպես պաշտպանության նախարար, և ես գործել եմ՝ ըստ իմ լիազորությունների և պարտավորությունների. դա նշանակում է ուժեղացնել սահմանները, բանակը մարտական պատրաստվածության բերել և քաղաքի մուտքերը փակել, ինչպես նաև ԱԺ-ի, որովհետև դա զինված հարձակում էր պետական կառույցի վրա, և գլխատված էին գործադիր ու օրենսդիր մարմինները:

Այստեղ մի հարց է առաջանում, եթե այսպիսի ոճրագործություն էր տեղի ունեցել, ապա ակնհայտ է, որ անվտանգության համակարգում կային լրջագույն բացեր, քանի որ կարողացել էին զենքով մտնել ԱԺ և իրականացնել դա: Այդ բացերը պետք է լրացվեին, որովհետև հայտնի չէր, թե ինչ զարգացումներ կարող էին լինել, և բանակի գործողությունները ուղղված էին նաև դրան: Ես Քոչարյանին առաջարկեցի, որ հատուկ նշանակության գունդը պետք է իրականացնի գործողություններ և շրջափակի Ազգային ժողովը:

– Նախագահը դե՞մ է եղել դրան:

– Ոչ, նա տատանվելով էր խոսում, ընթացք չտվեց, բայց ես սկսեցի գործել: Գերագույն գլխավոր հրամանատարը պետք է ինձ հետ կապվեր և հրահանգեր սահմաններին վերահսկողությունն ուժեղացնել, բանակը մարտական պատրաստվածության բերել, այդպես չեղավ, բայց ես սկսցի գործել… Եվ հետախուզությունն ինձ զեկուցել էր, որ Ադրբեջանը զորք էր բերել սահմանի մոտ: Ես կապվեցի Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ՝ խիստ զգուշացնելով հետ քաշել բանակը, թե չէ դա կընդունեմ որպես հարձակման նախապատրաստություն և համապատասխան քայլերի կդիմեմ, և նա հետ քաշեց բանակն ու ինձ զանգահարեց ասաց այդ մասին, հետախուզությունը նույնպես այդ մասին ինձ զեկուցեց: Իսկ նախագահն ինձ ասում էր մնա Գորիսում, Ղարաբաղից մարդ պետք է գա, նրա հետ կգաք Երևան: Հարց է առաջանում՝ պաշտպանության նախարարը Գորիսում ինչ պետք է աներ, ես պետք է գտնվեի հրամկետում և ղեկավարեի բանակը: Ղարաբաղում ուղղաթիռներ կային, ես հրահանգեցի ուղղաթիռներից մեկով այդ մարդուն տեղափոխել Գորիս, այնուհետև Երևան:

Երբ որ այդ գործողությունները բանակն իրականացրեց, իմ տեղակալներին՝ երկու գեներալների հրահանգեցի մտնել Նաիրի Հունանյանին ասել, որ ԱԺ-ն շրջափակել է բանակը, և որ նա չի կարող դուրս գալ, պետք է հանձնվի: Եվ նա պատասխանել էր՝ իսկ բանակն այստեղ ի՞նչ գործ ունի: Քոչարյանը որոշ ժամանակ անց հարցազրույց է տալիս և ասում՝ մենք պայմանավորվել էինք, որ բանակը չպետք է մտնի, այլ միայն հատուկ նշանակության գունդը: Ո՞ւմ հետ է պայմանավորվել և ո՞րն էր նպատակը: Նաիրի Հունանյանն է ասում, որ բանակը չպետք է մտներ և ինքն է ասում: Բանակը գործողություններն իրականացրել էր, որպեսզի կանխեր հետագա զարգացումները:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում