ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գազի շուրջ բանակցություններին: Հարցին՝ եթե որոշվի, որ գազի գինը պետք է բարձրացվի, կարգը ինչպես է, Բաղրամյանը պատասխանեց.
«Ըստ «Էներգետիկայի մասին» օրենքի՝ հայտը ներկայացնելուց հետո հանձնաժողովը 80 աշխատանքային օր ունի հայտը նայելու համար: Որոշումն ընդունելուց հետո էլ սակագներն ուժի մեջ են մտնում 30 օր հետո: Դա օրենքի պահանջն է»:
Դիտարկմանը, թե մինչև տարեվերջ գազի գնի բարձրացում չի լինի՝ ելնելով նաև վերոնշյալ հանգամանքից, ՀԾԿՀ նախագահը պատասխանեց, որ դա կախված է նրանից, թե ինչ պայմանավորվածություն կունենան: