Thursday, 25 04 2024
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»

Հայերի գործոնը. Նիկոլ Փաշինյանը՝ Սոչիում Էրդողան-Պուտին պայմանավորվածության մասին

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ուրախ է արձանագրել Սոչիի Պուտին-Էրդողան պայմանավորվածությունների առնչությունը նաև սիրիահայ համայնքի անվտանգությանը: Պուտինն ու Էրդողանը օրեր առաջ Սոչիում մոտ վեց ժամ տևած հանդիպմանը պայմանավորվել էին Սիրիայի հյուսիսում, այսպես ասած, ստատուս-քվոյի շուրջ, որի շուրջ պայմանավորվածության առաջին մասը տեղի էր ունեցել Անկարայում ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և Էրդողանի հանդիպմանը:

Թուրքիայի՝ Սիրիա ներխուժման օրերին Աշխաբադում ՀԱՊԿ վեհաժողովից հետո՝ հաջորդ օրը, Նիկոլ Փաշինյանը Երևանից հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ՝ այդ կապակցությամբ գրառում անելով Ֆեյսբուքում, որ Պուտինին դիմել է հայկական համայնքի անվտանգությանն առնչվող հարցով և ստացել արագ ու դրական արձագանք: Թե հատկապես ինչ բովանդակությամբ է եղել Պուտինին Նիկոլ Փաշինյանի խնդրանքը՝ կապված սիրիահայության անվտանգության հետ, մանրամասներ հայտնի չեն, սակայն հնարավոր է ենթադրել, որ խոսքը վերաբերել է հայկական համայնքը՝ հատկապես Կամիշլիում, որը ռազմագործողությունների գոտու ամենահայաշատ բնակավայրն է, թուրքական ռազմագործողությունների թիրախ չդառնալուն: Ըստ ամենայնի, Երևանը այդ հարցով դիմել է Մոսկվային Թուրքիայի հետ քննարկումներում հայերի «անձեռնմխելիության» հանգամանքը օրակարգում պահելու համար:

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ արած ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ Սոչիի հանդիպմանը հայերի համար անվտանգության տեսանկյունից կարևոր հարցի ներառումը վկայում է հայ-ռուսական հարաբերության բարձր մակարդակի մասին: Այստեղ իհարկե հարց է առաջանում, թե արդյոք Մոսկվան իր հերթին որևէ բան չի՞ ակնկալել Երևանից՝ Երևանի ակնկալիքը ռուս-թուրքական քննարկումներում պաշտպանելու և հայերի անվտանգության հարցի ուղղությամբ լուծումներ ապահովելու համար: Միևնույն ժամանակ, սակայն, հարկ է արձանագրել, որ լուծված է ոչ միայն զուտ հայության, այլ նաև Հայաստան պետության համար նշանակալի խնդիր՝ հայերի անվտանգության ապահովում Հայաստանի սահմանից դուրս, ռազմական թատերաբեմի վերածված Սիրիայի հյուսիսում: Իսկ այդ հարցում Հայաստանի՝ հասկանալիորեն սահմանափակ հնարավորության պայմաններում լուծման ուղիները բնականաբար պետք է փնտրել արտաքին գործընկերների, տվյալ դեպքում Ռուսաստանի հետ աշխատանքով՝ առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամերիկյան կողմն էլ ակնառու կերպով, այսպես ասած, հստակեցնելով ընդհանուր ռազմավարությունը՝ մանրամասների քննարկումը թողել էր ռուս-թուրքական տիրույթին:

Դրան զուգահեռ՝ հայերի անվտանգությունը էական հարց է նաև ռուսական քաղաքականության պրիզմայով՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Հայաստանն է փաստորեն գործնականում միակ պետությունը, որն արձագանքել է Սիրիայում հետպատերազմյա մարդասիրական առաքելություն իրականացնելու ռուսական նախաձեռնությանը, և այդ համատեքստում Մոսկվան է հայտնվում որոշակի պարտավորության ներքո՝ առավել ևս հաշվի առնելով Հայաստանում լեգիտիմ իշխանության առկայությունը և ի լրումն դրա նաև այն հանգամանքը, որ այդ իշխանությունը, գործնականում հավատարիմ մնալով հայ-ռուսական դաշնակցային պարտավորությանը, Ռուսաստանին չի տալիս սեփական պարտավորությունից խուսանավելու որևէ առիթ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում